Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է հասնել Իրանի հետ «լավ գործարքի»
Քաղաքական
10:30 11/05/2018
Աշխարհ

Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է հասնել Իրանի հետ «լավ գործարքի»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է հասնել Իրանի հետ «լավ գործարքի»՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից դուրս գալուց հետո։

«Ռիա նովոստի»-ն գրում է, որ Թրամփի խոսքով՝ առկա գործարքը չկարողացավ կանխել Իրանի մոտ միջուկային զենքի հայտնվելու հնարավորությունը, և «Մերձավոր Արևելքում այլ երկրները, որոնք փող ունեն», կսկսեին հնարավորություններ փնտրել՝ միջուկային զենք ստանալու համար։

«Դա աղետի կբերեր»,- ասել է Թրամփը։

Նա ընդգծել է որ Վաշինգտոնն Թեհրանի դեմ կսահմանի «ամենախիստ պատժամիջոցները»։

ԱՄՆ նախագահն ընդգծել է նաև, որ ԱՄՆ-ն «պետք է նրանց ռազմաբազաներն այցելելու հնարավորություն ունենա, որպեսզի վստահ լինի, որ նրանք ստերով չեն զբաղվում»։

Placeholder
Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է հասնել Իրանի հետ «լավ գործարքի»