Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սարյան փողոցն այս պահին մարդաշատ է: Բազմաթիվ մարդիկ այստեղ են՝ համտեսելու Հայաստանի ու Արցախի տարբեր բնակավայրերում արտադրված գինին: Միջոցառումն այսօր կշարունակվի մինչև ժամը 23-ը: Այն կշարունակվի նաև վաղը:
Ավելի վաղ կազմակերպիչները հայտարարել էին, որ ներկայացված է 200 տեսակ գինի: Համտեսել ցանկացող քաղաքացիները 4 հազար դրամ վճարում են ապակե բաժակի համար ու առաջ անցնում:
Գինու օրերը Երևանում անցկացվում են երկորդ անգամ:
«Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանի համոզմամբ՝ գինի խմելն ուղղակի սովորություն չէ, ապրելակերպ է, և միջոցառման նպատակն է առաջին հերթին բարձրացնել սպառողների մոտ գինու կուլտուրան։ Նրա խոսքով՝ գինու տուրիզմը օգնում է զարգացնել համայնքները:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)