Իրավունք 09:09 28/05/2018 Հայաստան

Ինչի դիմաց ինչ՝ արդարադատությունն ինչպես որ կա

Արդարադատության նախարարի հայտարարության վերաբերյալ panorama.am-ը դիմել էր հարցմամբ, պարզելու, թե՝ արդյո՞ք արդարադատության նախարարը չի վազանցում իր գործառույթները՝  կապված «Սասնա ծռերի» դատավարության հետ: Հարցումը մայիսի 18-ին էր, գրավոր:

Նախ կրկին արտահայտեմ տարակուսանքս նախարարությունների աշխատելաոճի հետ կապված՝ եթե նախարարը արել է հայտարարություն, որով փաստորեն սահմանել է նախարարության քաղաքականությունը, ինչու պիտի սպասել մի շաբաթ՝ մանրամասնություններին տեղեկանալու համար:  Համոզված եմ, որ մամուլի քարտուղարները պիտի լինեն ավելի պատրաստված ու արդեն արված հայտարարությունների մասով ունենան պատրաստի բացատրություններ: Իսկ 5-30 օրը պիտի պահել այն հարցումների համար, որոնք պահանջում են լրացուցիչ հաշվարկներ, արխիվի վեր հանում, նոր քննարկում…:

Ինչևէ՝ հարցմանը պատասխանել էր ՀՀ ԱՆ աշխատակազմից Նարեկ Ղազարյանը. «Տեղեկացնում ենք, որ ՊՊԾ գնդի գործի վերաբերյալ Արդարադատության նախարարի կողմից նշվել է. «Քննարկվում են բոլոր հնարավոր ճանապարհները, որ դա լինի օրինական, արդար, հաշվի առնելով դատական իշխանության անկախության բացարձակ սկզբունքը»: Հետևաբար, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածները չէին կարող խախտվել:

Ստիպված եմ անցնել մատներով բացատրելուն ու նկատել, որ համակարգային լուծման համար անհայտները, որ պիտի գտնել, պիտի անպայման բավարարեն համակարգի բոլոր հավասարումներին:

Այսինքն՝ եթե դատական իշխանությունը բացարձակ անկախ է, ապա երկրորդ հավասարումը, թե՝ քննարկվում են հնարավոր ճանապարհներ արդարադատության նախարարությունում... այլևս չի կարող համակարգ կազմել առաջին պնդման հետ:

Ասել կուզի՝ կամ իշխանությունը անկախ չէ, կամ արդարադատության նախարարը չի կարող քննարկել դատական որևէ պրոցես, ինչքան էլ որ պնդի, թե՝ չի խախտելու սահմանադրությամբ երաշխավորված դատական բացարձակ անկախությունը:
 

Այն, որ դատական համակարգը անկախ չէր, շատ է խոսվել և թավշյա հեղափոխությունից առաջ (այնպես որ՝ ընդհանրապես իզուր է հհկ-ն արտասանում «արդարադատություն» ու «անօրինական» բառերը): Այն, որ ազատ արձակվեցին բանտարկյալներ (առանց անուններ նշելու անգամ)՝ փոխելով նրանց կալանքի ձևը, արդեն իսկ խոսում է երկու բանի մասին՝ այդ մարդիկ ձերբակալված էին օրենքի ոչ մարդասիրական համահունչում, կամ սխալ էին ձերբակալված ընդհանրապես: Երկրորդ՝  ազատ արձակվեցին ուղղակի թելադրանքով՝  նոր իշխանության, կամ հանրության՝ տվյալ դեպքում նույնն է:

Այսպիսով՝ դատական համակարգը կար կախյալ ու մնաց կախյալ՝ լինի դա վատ, թե ամենայն բարի նկատառումներով:

Ի դեպ՝ ասվածի վկան է և արդարադատության նախարարի հայտարարությունը:  Շատ ափսոսում եմ նման ցածրաոճ ու հանրահաճո հայտարարությունների համար: Ափսոսում եմ, որ նոր նախարարները անընդհատ կամ արդարանում են իրենց գործողություններով ու խոսքերով, կամ իրենց այնքան վստահ չեն զգում, որ կարիք ունեն նման հայտարարություններ անելու:

Համոզված եմ՝ Հայաստանի քաղաքացիները կուզեն համընդհանուր արդարություն, որ կարող է ապահովել օրենքի կատարումները:

Փոխեք օրենքները, եթե դրանք չեն բխում հանրության, մարդասիրության, հավասարության, բարօրության... սկզբունքներից: Բայց փոխեք օրենքով:

Թող յուրաքանչյուրն իմանա՝ ինչի դիմաց ինչ: Ոչ թե՝ ինչի դիմաց՝ ում...:

Քաղաքական կամք, քաղաքական կամք, քաղաքական կամք՝ սա է, որ սպասում է Հայաստանի անհամբեր հասարակությունը, երբ մենակ ու անկեղծ է լինում է ինքն իր հետ:

 

Անահիտ Ոսկանյան

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:26
Նարեկ Աբգարյան. «Սպասելիքներս մեծ են»
Հունիսի 29-ին հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը կանցկացնի իր հերթական մենամարտը, այս անգամ՝ «WBC International Silver»...
Աղբյուր` Panorama.am
19:17
Էրդողանի մրցակցի 3 միլիոնանոց հանրահավաքը Իզմիրում
Թուրքիայի ծովափնյա Իզմիր քաղաքում մոտ 3մլն մարդ է մասնակցել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:09
Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը շարունակում է նվազել
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել է 8 707.9 հազար լիտր հանքային...
Աղբյուր` Panorama.am
18:59
Առաջին ոչ աշխատանքային օրս. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտանեկան լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում՝ մակագրելով այն որպես մարտի 31-ից ի վեր առաջին ոչ աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
18:55
Ընդդիմադիր թեկնածուն կանխատեսել է Էրդողանի հաղթանակից հետո Թուրքիայի ապագան
Իր հաղթանակի դեպքում Ինջեն խոստացել է դադարեցնել գաղտնալսումները, չեղարկել արտակարգ դրության ռեժիմը, բարձրացնել նվազագույն աշխատավարձի չափը։
Աղբյուր` Panorama.am
18:46
Լունին. «3000 առաջարկ եմ մերժել` «Ռեալ» տեղափոխվելու համար»
Մադրիդի «Ռեալի» նորեկ Անդրեյ Լունինը խոստովանել է, որ բազմաթիվ առաջարկներ է մերժել` մարզական կարիերան «Արքայական...
Աղբյուր` Panorama.am
18:37
ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում. կա տուժած
Հունիսի 23-ին, ժամը 17:20-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Ռիցար»...
Աղբյուր` Panorama.am
18:33
Արմեն Աշոտյանը չի մեկնաբանում Կարեն Կարապետյանի հնարավոր հրաժարականը
«Ոչ մի մեկնաբանություն՝ ոչ մի հարցով»,-ասաց նա։
Աղբյուր` Panorama.am
18:26
Արցախում ցորենի և գարու բերքահավաքը սկսվել է
Արցախում ինտենսիվ կերպով ընթանում են ցորենի և գարու բերքահավաքի աշխատանքներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության պետական...
Աղբյուր` Panorama.am
18:15
Բրեդ Փիթը կրկին միայնակ է
Այս տարվա ապրիլի սկզբին լրատվամիջոցները սկսեցին խոսել այն մասին, որ 54-ամյա Բրեդ Փիթը սիրավեպ ունի Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի...
Աղբյուր` Panorama.am
18:06
ՆԱՏՕ-ի շտաբի աշխատակիցները դիտում են Աշխարհի գավաթի խաղերը աշխատավայրում
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Բրյուսելի շտաբի աշխատակիցները դաշինքի նստավայրում աշխատանքից հետո դիտում են...
Աղբյուր` Panorama.am
17:56
Արոնյանը չկարողացավ տեղ գրավել լավագույն եռյակում
Ավարտվել է «Grand Chess Tour»-ի Փարիզի փուլի արագ շախմատի մրցաշարը, որին Հայաստանը ներկայացրել է հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը:...
Աղբյուր` Panorama.am
17:46
Արա Բաբլոյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին
ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը  շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Արմեն Սարգսյանին՝ ծննդյան օրվա առիթով: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
17:38
10-ամյա տղան համակարգչային խաղերի պատճառով հայտնվել է հիվանդանոցում
Հունիսի 18-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ավելացրել էր հիվանդությունների և խանգարումների ցանկը, որում առաջին անգամ ներառվել է առցանց և տեսախաղերից կախվածությունը։
Աղբյուր` Panorama.am
17:29
Թայլանդը համարվել է զբոսաշրջիկների համար ամենավտանգավոր երկիրը
Ապահովագրական գործերի ուսումնասիրությունը ցույց է տվել աշխարհում ամենավտանգավոր տուրիստական ուղղությունները: Այս մասին հայտնել է Endsleigh...
Աղբյուր` Panorama.am
17:19
Մայրիկների ու բալիկների վազք՝ հանուն բարեգործության
Հատկանշական է, որ բարեգործական այս միջոցառմանը հավաքագրված ամբողջ գումարն ուղղվելու է «Նիմբա» սոցիալական ձեռնարկությանը։
Աղբյուր` Panorama.am
17:09
Մսամթերքի արտադրությունը 2.1%-ով աճել է. ԱՎԾ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2018 թվականի հունվար-ապրիլին Հայաստանում մսի արտադրության ծավալներն աճել են...
Աղբյուր` Panorama.am
17:00
Մարադոնան պահանջել է իրեն թույլ տալ ներկա գտնվել Արգենտինայի հավաքականի մարզումներին
Նա նաև խոստովանել է, որ ժամանակին ինքը լիովին տրվել է խաղին։
Աղբյուր` Panorama.am
16:49
Անգլիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահն այցելել է Հայաստան
Հունիսի 21-ին երկօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Անգլիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Գրեգ Քլարքը, որին ուղեկցում է Միջազգային...
Աղբյուր` Panorama.am
16:38
Պայմանագրային զինծառայող Հովհաննես Մելքոնյանի մահվան գործով ձերբակալվել է վաշտի հրամանատարի տեղակալը
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Մելքոնյանի մահվան...
Աղբյուր` Panorama.am
16:29
Կորած երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են Աբովյանում
Այսօր, ժամը 13:45-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում վերսկսվել են կորած երեխայի (Հ.Հ., 2004 թ.) որոնողական աշխատանքները: ԱԻՆ մամուլի...
Աղբյուր` Panorama.am
16:19
«Պատանի երկրապահ» ակումբների «թավշյա» վերացման հարցերը
Տարիներ շարունակ Հայաստանի շուրջ 70 դպրոցներում գործել են «Պատանի երկրապահ» ակումբները, որոնք ֆինանսավորվել են պետական բյուջեից։...
Աղբյուր` Panorama.am
16:07
Բարեկամական ևս մեկ երկրի զենքի՝ Ադրբեջանում հայտնվելու պատմություն
Քաղաքագետը միաժամանակ համոզմունք հայտնեց, որ միջադեպը չի կարող բիծ քաշել հայ-ամերիկյան բարիդրացիական հարաբերությունների վրա։
Աղբյուր` Panorama.am
15:53
Կանադայի վարչապետը տուգանվել է արևային ակնոցների համար
Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն 100 դոլարով տուգանվել է այն բանի համար, որ չի հայտարարագրել երկու արևային ակնոցը, որոնք նրան նվիրել է երկրի...
Աղբյուր` Panorama.am
15:33
Դավիթ Տոնոյանը խրախուսել է դիրքապահ զինծառայողներին
ՊՆ մամուլի ծառայությունը մանրամասներ է ներկայացրել  ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝   ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
15:21
Պահել հին համակարգը՝ նշանակում էր հարկերը գնալով մեծացնել, մեծ բեռ դնել ապագա սերունդների վրա. Տնտեսագետ
Բոլոր երկրները, որոնք ծերացող են, սկսում են խոսել կուտակային կենսաթոշակի՝ որպես այլընտրանքի ներդրման մասին: Այս մասին այսօր լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
15:09
Վարչապետը շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ:...
Աղբյուր` Panorama.am
14:58
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին հոբելյանի առիթով
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել գործող նախագահ Արմեն Սարգսյանին՝ ծննդյան հոբելյանի առիթով:...
Աղբյուր` Panorama.am
14:53
Չինաստանում տասը մարդ է մահապատժի ենթարկվել
Չինաստանի Շանվեյի քաղաքային դատարանը  10 մեղադրյալների նկատմամբ մահապատիճը որպես դատավիճռ է կիրառել, որն իրականացվել է այսօր։ Ռուսական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ջրամբարների խնդիր չկա. այնքան անձրև եկավ, որ գերխոնավություն է առաջացել
11:52 23/06/2018

Ջրամբարների խնդիր չկա. այնքան անձրև եկավ, որ գերխոնավություն է առաջացել

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}