Վաղվանից կվերաբացվի Կասյանի գյուղմթերքի սեզոնային տոնավաճառը
Հասարակություն
15:10 01/06/2018
Հայաստան

Վաղվանից կվերաբացվի Կասյանի գյուղմթերքի սեզոնային տոնավաճառը

Հունիսի 2-ին` ժամը 11:00-ին, մայրաքաղաքի  Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցի հարակից տարածքում, 8-րդ տարին անընդմեջ, կվերաբացվի գյուղատնտեսական մթերքների սեզոնային տոնավաճառը:

Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչությունից տեղեկացնում են, որ ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս տոնավաճառի տաղավարներում սեփական արտադրանքը վաճառելու հնարավորություն կստանան ՀՀ մարզերից ժամանած գյուղացիները: 

Ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության համագործակցությամբ:

Placeholder
Վաղվանից կվերաբացվի Կասյանի գյուղմթերքի սեզոնային տոնավաճառը