Տնտեսություն 16:10 05/06/2018 Հայաստան

Հայաստանի ջուրը «ստանդարտից դուրս» է

Վերջերս բնակիչներից այնքան «հրահրեցին», որ էլի հիշեցինք «Վեոլիայի»  մասին:  Նախ՝ բողոքներ, որ  հայտարարված համայնքների չհայտարարված փողոցներում ևս ջուրը կտրում են: Միգուցե ընդհանրապե՞ս չհայտարարվել, մարդիկ  զինված լինեն ու պաշտպանված ջրազրկումից:

Սա՝ նախ:
Հետո:
Մի քանի օր առաջ, գիտեք, լողավազանում 13 հոգի թունավորվել էին քլորից ու տեղափոխվել հիվանդանոց: Սա ստիպեց մեզ լրջանալ ու պաշտոնական աչքով նայել խմելու ջրին:

Կազմեցինք մի քանի թեթև  հարց, որ «Վեոլան» պիտի անգիր իմանար,  և այո՝ հենց այսօր էլ ընկերությունից ստացանք պատասխաններ: Միայն թե՝  ոչ մենք տված լինեինք, ոչ իրենք՝ պատասխանած….

Panorama.am.-  Դուք անընդհատ թղթիկներ եք թողնում դռներին, որ բնակիչները իրենց ջրաչափերի նկարները ուղարկեն «վայբերով»: Այդ  ՁԵՐ մեթոդը իրեն արդարացնո՞ւմ է: Չե՞ք մտածել, որ կարելի է ասենք քսան նկար անել ամեն օր ու ամեն ամիս մեկը ուղարկել:
Veolia Ջուր. - Ջրաչափական սարքի ցուցմունքը գրանցվում է ձեզ սպասարկող մասնագետ-տեսուչի կողմից՝ Տեխնիկական սարքի միջոցով նկարելու եղանակով նվազագույնը տարեկան 2 անգամ (գործնականում՝ որպես կանոն 2 ամիսը մեկ): Ցավոք, երբ բաժանորդին այցելության ընթացում ինչ-ինչ պատճառներով (տանը մարդ չկա, կամ միայն երեխաներ են կամ էլ մեծահասակներ, երբեմն էլ պարզապես դուռը բաց չեն անում) հնարավոր չի լինում գրանցել ցուցմունքը, Վեոլիա ջուր ՓԲԸ տեղամասային մասնագետ-տեսուչների կողմից երբեմն կիրառվում է նաև ջրաչափերի ցուցմունքի հաղորդման նշված մեթոդը որպես լրացուցիչ միջոց:Սակայն բաժանորդն էլ կարող է, չսպասելով նրա այցին, հնարավոր թյուրիմացություններից խուսափելու համար ամեն ամիս ջրաչափի ցուցմունքը հաղորդել Veolia Ջուր ՓԲԸ հետեւյալ կերպ (սրան հետևում են հեռախոսահամար, էլփոստ, գրանցում կայքում-խմբ.):
Եզրակացություն.- Նկատենք, որ ընկերությունը ընդհանրապես հաշվի չի առել, որ կլինեն բնակիչներ, ովքեր չեն եռում անպայման վճարելու փափագով…:  ՈՒ զարմանալի է, որ էլհաշվիչների, գազի հաշվիչների օրինակները աչքի առաջ, Veolia Ջուրը չի անցնում բնակարանից դուրս ևս ջրաչափերի տեղադրմանը, ինչը կհեշտացներ «ինչ-ինչ պատճառների» ստեղծած անհնարինությունը:Այստեղ չմոռանանք նաև միայնակ ապրող ծերերին՝  իրենց հեռախոսների տեխնիկական հնարավորություններով:

Panorama.am.-  Եթե բնակիչը ծորակի ջրից շատ ուժեղ քլորահոտ է զգում, խմի՞, թե՞ չէ, ինչ խորհուրդ կտաք:
Veolia Ջուր. - Հայաստանյան ջրի բարձր որակը հայտնի է բոլորին: Սակայն միևնույն է, աղբյուրում այն պարտադիր կերպով քլորացվում է՝ կանխարգելիչ նկատառումներով: Սա հանընդհանուր, ողջ աշխարհում ընդունված որակի ապահովմանն ուղղված տեխնոլոգիա է:

Սպառողին մատակարարվող 1 խոր. դեցիմետր ջրին տրվում է 0,3-0,5 մլգ քլոր, որը միանգամայն անվտանգ է սպառողների առողջության համար: Իսկ քլորի առկայությունը ջրում ենթադրում է նաև քլորի որոշակի հոտ (եթե խոսքն իրոք քլորի հոտի մասին է): Այնպես որ դա միանգամայն նորմալ է և վկայում է ջրի անվտանգ լինելը, հետևաբար չպետք է անհանգստացնի սպառողներին:

Այստեղ նաեւ կարեւոր է ջրից օգտվելու մշակույթը: Չի կարելի ծորակը բացելուց անմիջապես հետո ջուր վերցնել, պետք է մի պահ սպասել, մինչեւ խողովակի մեջ ժամերով կանգնած ջուրը արտահոսի: Սպառողներին նաեւ անհանգստացնում է «գազավորված» ջուրը, երբ վերջինիս մեջ օդի պղպջակներ են լինում: Դա ջրի բարձր ճնշումից է, բայց ոչ քլորացումից:

Այնուամենայնիվ, ջրի ոչ գերքլորացված լինելու վերաբերյալ իրենց կասկածը փարատելու համար սպառողները կարող են ահազանգել վերը նշված կապի միջոցներով:
Եզրակացություն Փաստորեն՝ ընկերությունը խոսում է ջուրը ծորացնելու (ի դեպ՝ դա էլ փող արժե) մշակույթից, բայց երբևէ, ԵՐԲԵՎԷ, սեփական նախաձեռնությամբ ջրառ ու որակի ստուգումների մշակույթ ասենք չի կիրառել: Քլորի «որոշակի» հոտի մասին «նորմալության» հավաստումները թերևս հիշեցրեցին Բուլգակովին. Երկրորդ թարմության ձուկ չի լինում, ձուկը լինում է միայն առաջին թարմության: Այնպես որ՝ եթե ջրից հոտ է գալիս, ապա պիտի ասել, որ այն գուցե մաքուր է, բայց արդեն խմելու չէ: Դպրոցականն անգամ գիտե, որ ջուրը անգույն, ԱՆՀՈՏ հեղուկ է:

Ի դեպ՝ գույնի մասին՝ ամեն ջուր կտրելուց հետո այն ծորակներից գալիս է մուգ միզագույնով:  Կարող է սա էլ է նորմա, սակայն ասենք՝ նորմալ չէ:

Panorama.am .-  Որտեղ կարելի է ջրի փորձաքննություն պատվիրել:
Veolia Ջուր.-  Մենք երաշխավորում ենք մատակարարվող ջրի բարձր որակը ու պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում այն ստուգել, բայց փորձաքննության ծառայություն չենք մատուցում:
Եզրակացություն. Veolia Ջուրը եզրակացություններ չի անում բազմաթիվ բնակիչների  բողոքներից: Ընդ որում՝ բարձր որակի բողոքներից:

Panorama.am.-  Խնդրում ենք տրամադրել ջրի բաղադրության ստանդարտները՝  հրապարակելու համար (խոսքը իհարկե H2O-ի մասին չէ):
Veolia Ջուր.-  Հարցը տեխնիկական առումով կոռեկտ չի ձեւակերպված: Ամեն աղբյուր ունի իր բաղադրությունը: ՀՀ Բնապահպանության նախարարության կողմից Վեոլիա Ջրի շահագործմանը հանձնված բոլոր աղբյուրները տալիս են Հայաստանում գործող սանիտարական նորմերին ու կանոններին համապատասխանող ջուր:

Ուրեմն այսպես՝  այդ դուք չեք կոռեկտ պատրաստված: Ինչ է նշանակում «ամեն աղբյուր ունի իր բաղադրությունը»: Ոնց որ ես դիմեմ արյան լաբորատորիա, խնդրեմ՝ տվեք արյան բաղադրության ստանդարտները, իրենք պատասխանեն՝ կոռեկտ չի, ամեն մարդ արյան իր բաղադրությունը ունի: Veolia Ջուր, դուք երբևէ արյան անալիզ հանձնե՞լ եք: Թղթի վրա նորմատիվ ստանդարտները տեսել եք: Պատիվ ունեք ձեզ ուսուցանելու, որ նման ստանդարտներ  ունի նաև խմելու ջուրը:

Ու քանի որ, ինչպես հասկանում ենք՝  Հայաստանում ջուրը չունի թույլատրելի ստանդարտներ, մենք ձեզ օրինակ ենք բերում Ռուսաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի ստանդարտները՝ ռուսերեն լեզվով, քանի որ դրանք «թափած» են ինտերնետում:

Ի դեպ՝ ինքս մեր ծորակից եկող ջուրը տալու եմ փորձաքննության: ՈՒ եթե պարզվի, որ թեկուզ միայն  քլորի բաղադրությունը բարձր է (իսկ ես տարբերում եմ հոտը պղպջակից), քաղաքի բոլոր ինֆեկցիոն հիվանդությունների ծախսերը ընկերությունից եմ գանձելու:

Ու եթե Երևանի ջրի մասին դեռ խոսում եմ «փորձաքննության» լեզվով, Դիլիջանի ջուրը փորձաքննություն չի էլ ուզում: Հիմնական նկարը՝  Հասմիկ Սողոմոնյանի ֆեյսբուքյան էջից՝ Դիլիջանի «բարձր որակի, բոլորին հայտնի» ջուրը՝ թարմ-թարմ, հատուկ ջուր ապահովող ընկերության համար:
 

Անահիտ Ոսկանյան

Խմելու ջրի ստանդարտների աղյուսակ



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:43
Խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալվել են ոստիկանության պաշտոնատար անձինք
Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված...
Աղբյուր` Panorama.am
20:39
Գագիկ Հարությունյան. Արտահերթ ընտրությունների անցկացումը իրավական-սահմանադրական ճգնաժամի հաղթահարման միակ ճանապարհն է
«Դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը երկրում ստեղծված ոչ միայն և ոչ այնքան քաղաքական, որքան...
Աղբյուր` Panorama.am
20:30
Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 22 մլն 911.3 հազար լիտր հանքային ջուր:...
Աղբյուր` Panorama.am
20:29
Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը Հայաստանի ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ
Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարություն է տարածել Հայաստանի ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ։ Panorama.am-ին Վենետիկի...
Աղբյուր` Panorama.am
20:21
CW-ն «Դորիան Գրեյի դիմանկարի» մոտիվներով երգիծական սերիալ է նկարահանում
Շոուի գլխավոր հերոսը, ի տարբերություն գրական ստեղծագործության, կին է լինելու։
Աղբյուր` Panorama.am
20:12
4 մարդու մահվան պատճառ դարձած բեռնատարի վարորդին մեղադրանք է առաջադրվել
4 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք...
Աղբյուր` Panorama.am
20:06
Ոստիկանները կոռուպցիոն բնույթի հանցագործություն են բացահայտել
Ոստիկանության աշխատակիցները ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացել, որ Արարատի մարզի Նորաշեն համայնքի ղեկավարն...
Աղբյուր` Panorama.am
20:02
«Գիշերը օպերային թատրոնում»
«Երևան օպերա 85» հոբելյանական համերգաշարը նվիրված է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հիմնադրման 85 -ամյակին:
Աղբյուր` Panorama.am
19:53
Վայքում «Հեպտատիտ Ց» վարակ պարունակող արյուն ներարկելու հետևանքով հիվանդի մահվան գործն ուղարկվել է դատարան
Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ի բժիշկ-անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգին և բժիշկ-սերոլոգին մեղադրանք է առաջադրվել
Աղբյուր` Panorama.am
19:41
Փաշինյան. Ճանապարհ փակելն այնքան էլ ընդունելի բան չէ
«Հայաստանում բանը հասել է այնտեղ, որ հարևանը հարևանի հետ կռիվ է անում, դուրս են գալիս մեկը մի ճանապարհն է փակում, մեկը էն մի ճանապարհն է...
Աղբյուր` Panorama.am
19:23
Ալժիրում քաղծառայողներին արգելվում է նիկաբ կրել
Ալժիրի վարչապետ Ահմեդ Ույահյան քաղծառայողներին արգելել է նիկաբ հագնել, որով փակվում է դեմքը։ «Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ վարչապետը...
Աղբյուր` Panorama.am
19:11
Պղնձաձուլարանի փակման հարցով Ավինյանը կհանդիպի Մեջլումյանին
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը հայտնել է, որ Ալավերդու պղնձաձուլարանի հետ կապված մենք լուծումներ են փնտրում և...
Աղբյուր` Panorama.am
19:02
Արարատ Միրզոյան. Գիտակցում ենք մարտահրավերը և մեզ վրա ենք վերցնում պատասխանատվությունը
«Թույլ տվեք շատ հստակ արտահայտվել, որ այսօր մեր Ազգային ժողովը չի ներկայացնում գրեթե ոչ մեկին»,-Վենետիկի հանձնաժողովի 116-րդ...
Աղբյուր` Panorama.am
18:51
Հայ մարզիկները 4-րդ ոսկե մեդալն են նվաճել Թուրքիայում
Հայաստանը 4-րդ ոսկե մեդալն է նվաճել Թուրքիայում ընթացող բազկամարտի աշխարհի առաջնությունում: ՀԱՕԿ լրատվականից հայտնում են, որ մրցումների 4-րդ...
Աղբյուր` Panorama.am
18:42
Երևանը Հայաստանի գլուխն է, Սյունիքը՝ Հայաստանի ողնաշարը. Նիկոլ Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Սյունքի մարզ: Մարզպետարանում հանդիպել է  համայնքների ղեկավարների հետ: Նրա...
Աղբյուր` Panorama.am
18:37
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը տոնում իր 85-ամյակը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը նշում է հիմնադրման 85-ամյակը: Այսօր մեկնարկեցին հոբելյանական միջոցառումները, դրանք կշարունակվեն մինչև...
Աղբյուր` Panorama.am
18:23
Ինչո՞ւ է Կամո Արեյանն ազատվել պաշտոնից
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, ով այդ պաշտոնին էր 2003 թվականից, ազատվել է պաշտոնից։ Լուրը Panorama.am-ի հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
18:19
Համաներման քայլը որևէ առնչություն չունի նախընտրական շրջանի հետ. Զեյնալյան
«Հայաստանում այսօր քրեակատորաղական հիմնարկների ծանրաբեռնվածության խնդիր չկա, այս կառավարությունը, արդարադատության նախարարությունը, մենք...
Աղբյուր` Panorama.am
18:08
Ավարտվեց վարչական համաներման գործընթացը
Ավարտվեց վարչական համաներման գործընթացը. կարճվեց 1 մլն 259 հազար 177 վարույթ, որը վերաբերում է 108 հազար 916 քաղաքացու: Ամփոփ տվյալներ է...
Աղբյուր` Panorama.am
17:58
Նոր ԸՕ նախագիծն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում Կառավարության հեղինակած Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ...
Աղբյուր` Panorama.am
17:51
#Cloud_VivaCell-MTS-ը թույլ կտա ձեռնարկություններին ինտեգրվել թվային աշխարհին
ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է #Cloud_VivaCell-MTS՝ բոլորովին նոր, ամպային ենթակառուցվածքների ծառայություն՝ նախատեսված մեծ, միջին և փոքր...
Աղբյուր` Panorama.am
17:44
Նախագահն ու քաղաքապետը մտքեր են փոխանակել մայրաքաղաքի զարգացման հեռանկարների ծրագրերի շուրջ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Նախագահը ևս մեկ անգամ շնորհավորել է նորընտիր...
Աղբյուր` Panorama.am
17:28
Հրազդանի N5 հիմնական դպրոցի տնօրենի նկատմամբ կիրառվել է «Խիստ նկատողություն»
Հրազդանի թիվ 5 միջնակարգ դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանն իր հետ պատահածն էժանագին սադրանք է որակում։  «Որոշ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Երբե’ք մի մանիպուլացրեք միջազգային կազմակերպության կարծիքը. Արփինե Հովհաննիսյան
«Վենետիկի հանձնաժողովից շատ լավ լուրեր ունենք»,- գրել է Դանիել Իոաննիսյանը:
Աղբյուր` Panorama.am
17:09
Հայ զինծառայողները միջազգային վարժանք-մրցույթում Քեմբրիան Փաթրոլի հավաստագրի են արժանացել
ՀՀ զինված ուժերի հատուկ նշանակության 10 հոգանոց ստորաբաժանումը հոկտեմբերի 5-ից 19-ին մասնակցել է Ուելսում անցկացվող Քեմբրիան Փաթրոլ վարժանքի...
Աղբյուր` Panorama.am
17:00
Փաշինյանը կհանդիպի Լիբանանի բարձրագույն ղեկավարության հետ
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Լիբանան
Աղբյուր` Panorama.am
16:51
«Հին ու նոր Երևան»՝ նվիրված Երևանի 2800-ամյակին
«Մետրոնոմ» կենտրոնում այսօր բացվեց  «Հին ու նոր Երևան» խորագրով ցուցահանդեսը։ Այն  նախաձեռնել են...
Աղբյուր` Panorama.am
16:44
Ներքին Չարբախում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին
Հոկտեմբերի 19-ին, ժամը 12:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախում՝ Հանրապետական կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
16:32
Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարության միջոցառումների ընթացքում փակ փողոցներ են լինելու
ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 21-ին Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարության միջոցառումների ընթացքում երթևեկության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Տիգրան Քոչարյան. Կեղծ կամ ժամանակավոր ընդդիմության պրոցեսն արդեն կա
15:20 19/10/2018

Տիգրան Քոչարյան. Կեղծ կամ ժամանակավոր ընդդիմության պրոցեսն արդեն կա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}