Էրդողանը՝ Ավստրիայի վարչապետին. Դեռ շատ երիտասարդ ես,  գլխիդ փորձանք կբերես
Քաղաքական
15:00 11/06/2018
Աշխարհ

Էրդողանը՝ Ավստրիայի վարչապետին. Դեռ շատ երիտասարդ ես, գլխիդ փորձանք կբերես

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Ավստրիայի վարչապետ  Սեբաստիան Կուրցին, ով աջակցություն էր հայտնել Ավստրիայի տարածքում այլ երկրներից ֆինանսավորվող 7 մզկիթների փակմանը և մուսուլման հոգևորականների (իմամ) արտաքսմանը:

Մզկիթների որոշ մասը ֆինանսավորվում էր Թուրքիայի կողմից։

«Մահմեդականների և մզկիթների հանդեպ նման վերաբերմունք դրսևորելը ցույց է տալիս Եվրոպայի` իսլամի դեմ ունեցած թշնամությունը և ռասիստական քաղաքականությունը։ Դիմում եմ Ավստրիայի վարչապետին. դու դեռ շատ երիտասարդ ես և դեռ շատ փորձ գլխիդ կբերես:  Քո գործողությունները կարող են մեծ խնդիրներ առաջացնել հենց քեզ համար։ Իմացիր, որ Ավստրիայում մզկիթների փակումը, այնտեղից մահմեդականների, կրոնական գործիչների վտարումը կառաջացնի նոր կռիվ  խաչի և կիսալուսնի միջև, և դրա պատասխանատուն կլինես դու»,-ասել է Թուրքիայի նախագահը։

«Էրմենիհաբեր»-ը հիշեցնում է, որ Ավստրիայի իրականացրած քայլերն աջակցություն են ստացել Իտալիայի իշխանությունների կողմից։
 

Placeholder
Էրդողանը՝ Ավստրիայի վարչապետին. Դեռ շատ երիտասարդ ես, գլխիդ փորձանք կբերես