Քաղաքական 11:15 12/06/2018 Հայաստան

Նվեր Ադրբեջանին՝ հայ-բելառուսական դիվանագիտական հարաբերությունների 25 ամյակի կապակցությամբ

Հեղինակ` Աննա Մկրտչյան

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Գրիգորևիչը  թերևս չէր հասցրել կարդացած լինել Հայաստանի նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձը, որը վերջինս հղել էր Հայաստանի և Բելառուսի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի կապակցությամբ, երբ համացանցում հայտնվեց Ադրբեջանի նախագահ Ալիևի ֆոտոշարքը, որում նա հպարտորեն դիրքավորվել էր բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի կողքին։

Նկարներից մեկում նա ինքնագոհ նստած է հրթիռային համակարգի կրող ավտոմեքենայի ղեկին։

Ասֆալտապատ ցորենի արտ այցելելուց հետո «հրթիռ-հրթիռ խաղալը» թերևս գոհացնող զգացում պետք է առաջացներ նախագահ Ալիևի մոտ, ով մանկական հրճվանքով շտապել էր հարևաններին ցույց տալ իր նոր «սուպերխաղալիքը»։ Իսկ «խաղալիքը» գնել էր Բելառուսից, ՀԱՊԿ գծով Հայաստանի դաշնակցից, ում հետ համագործակցության զարգացման համոզմունք էր հայտնել Հայաստանի նախագահն իր ուղերձում։

ԼՂ այցելելու համար բլոգգեր Լապշինին ադրբեջանական արդարադատության քմահաճույքին հանձնած նախագահ Լուկաշենկոն, բնականաբար, արդարացումներ էլ կունենա իր դաշնակցի թշնամուն զինելու համար։ Հուզական մակարդակում կմատնանշվի Ադրբեջանի և Բելառուսի եղբայրական հարաբերությունները, իսկ ավելի պրագմատիկ հարթության մեջ կբերվի ՀԱՊԿ մեկ այլ դաշնակցի սիրված փաստարկը՝ թե «մենք չվաճառեինք, ուրիշից կգներ», կամ «բիզնես է, դուք էլ վճարեք, ձեզ էլ կտանք»։

Իրոք, «երկաթյա տրամաբանություն», որը կարող է հերքվել միայն ՀԱՊԿ պայմանագրով, ու հատկապես 4-րդ հոդվածով, որով պարզ ասած սահմանվում է, որ հարձակումը անդամ երկրներից մեկի վրա դիտվում է հարձակում բոլոր անդամների վրա։

Իսկ թե ինչ թիրախների համար են «Պոլոնեզի» չինական հրթիռները և հայկական կողմի համար ինչ սպառնալիքներ են ներկայացնում հայ-ադրբեջանական ուժային հավասարակշռության մեջ, պարզից էլ պարզ է։ Փորձագետների պնդմամբ՝ այս գնումով Ադրբեջանը պատասխանում է հայկական «Իսկանդեր»-ներին և փորձում է վերականգնել միջին հեռավորության զինատեսակների հարցում կորցրած դիրքերը։ Ռազմական նշանակությունից զատ, նման զենքերի ձեռքբերումը Ադրբեջանի կողմից հերթական անգամ խթանելու է սպառազինության մրցավազքը, որ մեծ տնտեսական ու սոցիալական բեռ է Հայաստանի համար՝ ի տարբերություն նավթային ասեղի վրա նստած հարևան երկրի։

Ինչևէ, ինչպես կասեր Հռոմի կայսրերից Վեսպասիանոսը՝ «Փողից հոտ չի գալիս», այս դեպքում նույնիսկ, եթե արյունոտված լինի դաշնակցի արյունով։ Վստահ չենք, որ Վեսպասիանոսի այօրվա հետևորդ նախագահ Լուկաշենկոն կարդացել է ՀԱՊԿ պայմանագիրը կամ եթե կարդացել է, առանձնապես հիշում է այն։ Սակայն վստահ ենք, որ մի շնորհավորական ուղերձ էլ նա կհղի Հայաստանին, թե իբր ամեն ինչ լավ է ու աննման։

Իսկ մեզ մնում է սովորել պրագմատիկ ընկերություն անել դաշնակիցների հետ, և ասենք, ելնելով մեր հանրապետության դավանած ժողովրդավարական արժեքներից, մարդու իրավունքների հարցերում Բելառուսին քննադատող հերթական բանաձևին կողմ կքվեարկենք՝ պատճառաբանելով, որ եթե մենք չքվեարկեինք, միևնույնն է ուրիշը կքվեարկեր կողմ։ Կարծես տրամաբանական է հնչում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:43
Խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալվել են ոստիկանության պաշտոնատար անձինք
Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված...
Աղբյուր` Panorama.am
20:39
Գագիկ Հարությունյան. Արտահերթ ընտրությունների անցկացումը իրավական-սահմանադրական ճգնաժամի հաղթահարման միակ ճանապարհն է
«Դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը երկրում ստեղծված ոչ միայն և ոչ այնքան քաղաքական, որքան...
Աղբյուր` Panorama.am
20:30
Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 22 մլն 911.3 հազար լիտր հանքային ջուր:...
Աղբյուր` Panorama.am
20:29
Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը Հայաստանի ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ
Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարություն է տարածել Հայաստանի ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ։ Panorama.am-ին Վենետիկի...
Աղբյուր` Panorama.am
20:21
CW-ն «Դորիան Գրեյի դիմանկարի» մոտիվներով երգիծական սերիալ է նկարահանում
Շոուի գլխավոր հերոսը, ի տարբերություն գրական ստեղծագործության, կին է լինելու։
Աղբյուր` Panorama.am
20:12
4 մարդու մահվան պատճառ դարձած բեռնատարի վարորդին մեղադրանք է առաջադրվել
4 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք...
Աղբյուր` Panorama.am
20:06
Ոստիկանները կոռուպցիոն բնույթի հանցագործություն են բացահայտել
Ոստիկանության աշխատակիցները ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացել, որ Արարատի մարզի Նորաշեն համայնքի ղեկավարն...
Աղբյուր` Panorama.am
20:02
«Գիշերը օպերային թատրոնում»
«Երևան օպերա 85» հոբելյանական համերգաշարը նվիրված է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հիմնադրման 85 -ամյակին:
Աղբյուր` Panorama.am
19:53
Վայքում «Հեպտատիտ Ց» վարակ պարունակող արյուն ներարկելու հետևանքով հիվանդի մահվան գործն ուղարկվել է դատարան
Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ի բժիշկ-անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգին և բժիշկ-սերոլոգին մեղադրանք է առաջադրվել
Աղբյուր` Panorama.am
19:41
Փաշինյան. Ճանապարհ փակելն այնքան էլ ընդունելի բան չէ
«Հայաստանում բանը հասել է այնտեղ, որ հարևանը հարևանի հետ կռիվ է անում, դուրս են գալիս մեկը մի ճանապարհն է փակում, մեկը էն մի ճանապարհն է...
Աղբյուր` Panorama.am
19:23
Ալժիրում քաղծառայողներին արգելվում է նիկաբ կրել
Ալժիրի վարչապետ Ահմեդ Ույահյան քաղծառայողներին արգելել է նիկաբ հագնել, որով փակվում է դեմքը։ «Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ վարչապետը...
Աղբյուր` Panorama.am
19:11
Պղնձաձուլարանի փակման հարցով Ավինյանը կհանդիպի Մեջլումյանին
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը հայտնել է, որ Ալավերդու պղնձաձուլարանի հետ կապված մենք լուծումներ են փնտրում և...
Աղբյուր` Panorama.am
19:02
Արարատ Միրզոյան. Գիտակցում ենք մարտահրավերը և մեզ վրա ենք վերցնում պատասխանատվությունը
«Թույլ տվեք շատ հստակ արտահայտվել, որ այսօր մեր Ազգային ժողովը չի ներկայացնում գրեթե ոչ մեկին»,-Վենետիկի հանձնաժողովի 116-րդ...
Աղբյուր` Panorama.am
18:51
Հայ մարզիկները 4-րդ ոսկե մեդալն են նվաճել Թուրքիայում
Հայաստանը 4-րդ ոսկե մեդալն է նվաճել Թուրքիայում ընթացող բազկամարտի աշխարհի առաջնությունում: ՀԱՕԿ լրատվականից հայտնում են, որ մրցումների 4-րդ...
Աղբյուր` Panorama.am
18:42
Երևանը Հայաստանի գլուխն է, Սյունիքը՝ Հայաստանի ողնաշարը. Նիկոլ Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Սյունքի մարզ: Մարզպետարանում հանդիպել է  համայնքների ղեկավարների հետ: Նրա...
Աղբյուր` Panorama.am
18:37
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը տոնում իր 85-ամյակը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը նշում է հիմնադրման 85-ամյակը: Այսօր մեկնարկեցին հոբելյանական միջոցառումները, դրանք կշարունակվեն մինչև...
Աղբյուր` Panorama.am
18:23
Ինչո՞ւ է Կամո Արեյանն ազատվել պաշտոնից
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, ով այդ պաշտոնին էր 2003 թվականից, ազատվել է պաշտոնից։ Լուրը Panorama.am-ի հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
18:19
Համաներման քայլը որևէ առնչություն չունի նախընտրական շրջանի հետ. Զեյնալյան
«Հայաստանում այսօր քրեակատորաղական հիմնարկների ծանրաբեռնվածության խնդիր չկա, այս կառավարությունը, արդարադատության նախարարությունը, մենք...
Աղբյուր` Panorama.am
18:08
Ավարտվեց վարչական համաներման գործընթացը
Ավարտվեց վարչական համաներման գործընթացը. կարճվեց 1 մլն 259 հազար 177 վարույթ, որը վերաբերում է 108 հազար 916 քաղաքացու: Ամփոփ տվյալներ է...
Աղբյուր` Panorama.am
17:58
Նոր ԸՕ նախագիծն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում Կառավարության հեղինակած Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ...
Աղբյուր` Panorama.am
17:51
#Cloud_VivaCell-MTS-ը թույլ կտա ձեռնարկություններին ինտեգրվել թվային աշխարհին
ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է #Cloud_VivaCell-MTS՝ բոլորովին նոր, ամպային ենթակառուցվածքների ծառայություն՝ նախատեսված մեծ, միջին և փոքր...
Աղբյուր` Panorama.am
17:44
Նախագահն ու քաղաքապետը մտքեր են փոխանակել մայրաքաղաքի զարգացման հեռանկարների ծրագրերի շուրջ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Նախագահը ևս մեկ անգամ շնորհավորել է նորընտիր...
Աղբյուր` Panorama.am
17:28
Հրազդանի N5 հիմնական դպրոցի տնօրենի նկատմամբ կիրառվել է «Խիստ նկատողություն»
Հրազդանի թիվ 5 միջնակարգ դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանն իր հետ պատահածն էժանագին սադրանք է որակում։  «Որոշ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Երբե’ք մի մանիպուլացրեք միջազգային կազմակերպության կարծիքը. Արփինե Հովհաննիսյան
«Վենետիկի հանձնաժողովից շատ լավ լուրեր ունենք»,- գրել է Դանիել Իոաննիսյանը:
Աղբյուր` Panorama.am
17:09
Հայ զինծառայողները միջազգային վարժանք-մրցույթում Քեմբրիան Փաթրոլի հավաստագրի են արժանացել
ՀՀ զինված ուժերի հատուկ նշանակության 10 հոգանոց ստորաբաժանումը հոկտեմբերի 5-ից 19-ին մասնակցել է Ուելսում անցկացվող Քեմբրիան Փաթրոլ վարժանքի...
Աղբյուր` Panorama.am
17:00
Փաշինյանը կհանդիպի Լիբանանի բարձրագույն ղեկավարության հետ
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Լիբանան
Աղբյուր` Panorama.am
16:51
«Հին ու նոր Երևան»՝ նվիրված Երևանի 2800-ամյակին
«Մետրոնոմ» կենտրոնում այսօր բացվեց  «Հին ու նոր Երևան» խորագրով ցուցահանդեսը։ Այն  նախաձեռնել են...
Աղբյուր` Panorama.am
16:44
Ներքին Չարբախում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին
Հոկտեմբերի 19-ին, ժամը 12:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախում՝ Հանրապետական կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
16:32
Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարության միջոցառումների ընթացքում փակ փողոցներ են լինելու
ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 21-ին Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարության միջոցառումների ընթացքում երթևեկության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Տիգրան Քոչարյան. Կեղծ կամ ժամանակավոր ընդդիմության պրոցեսն արդեն կա
15:20 19/10/2018

Տիգրան Քոչարյան. Կեղծ կամ ժամանակավոր ընդդիմության պրոցեսն արդեն կա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}