Բուլղարիայի Խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ  համաձայնագիրը
Քաղաքական
12:42 18/06/2018
Հայաստան

Բուլղարիայի Խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Բուլղարիայի Խորհրդարանը հունիսի 13-ին վավերացրել է ԵՄ-ի և ՀՀ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության դեսպանությունը: 

«Այսպիսով, ԵՄ Խորհրդում նախագահող Բուլղարիայի Հանրապետությունը, դարձել է ԵՄ-ի անդամ երկրներից առաջիններից մեկը, որը վավերացրել է այս համաձայնագիրը: Մենք ակնկալում ենք շարունակել աշխատել մեր հայ գործընկերների հետ դրա իրականացման համար»,-ասված է դեսպանության հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ համաձայնագիրը վավերացրել են Լատվիան, Լիտվիան, Էստոնիան:
 

Placeholder