Մանվել Գրիգորյանի քաղաքապետ որդին հրաժարական է տվել
Քաղաքական
09:31 18/06/2018
Հայաստան

Մանվել Գրիգորյանի քաղաքապետ որդին հրաժարական է տվել

ԱԺ պատգամավոր  գեներալ Մանվել Գրիգորյանի որդին՝  Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հրաժարական է տվել:

«Ես` Կարեն Գրիգորյանս, տալիս եմ իմ հրաժարականը` իմ կամքով: 17.06.18»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարեն Գրիգորյանը:

Նշենք, որ հունիսի 16-ից Էջմիածնում բողոքի ցույցեր են ընթանում, որի մասնակիցները  պահանջում են Կարեն Գրիգորյանի հրաժարականը: Երեկ նա հանդիպել էր Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի հետ, որից հետո հայտարարվեց, որ Կարեն Գրիգորյանը կշարունակի իր լիազորությունները:

Կարեն Գրիգորյանը Էջմիածնի քաղաքապետն է  2008 թվականի հոկտեմբերից:

Նշենք, որ նրա հայրը՝ Մանվել Գրիգորյանը, հունիսի 16-ին ձերբակալվել է  ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Երեկ ԱԱԾ-ն հաղորդեց, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին:

Placeholder