Արծրուն Հովհաննիսյան. ԵԿՄ-ն ամեն տարի դիմել և բանակից անհրաժեշտ պարագաներ է ձեռք բերել
Քաղաքական
15:58 18/06/2018
Հայաստան

Արծրուն Հովհաննիսյան. ԵԿՄ-ն ամեն տարի դիմել և բանակից անհրաժեշտ պարագաներ է ձեռք բերել

«Այն իրերն ու առարկաները, որոնք արտադրված են Զինված ուժերի համար, օրինական կարգով փոխանցվել են Երկրապահ կամավորական միությանը»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց  ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, ավելի քան 20 տարի ԵԿՄ-ն ամենամյա բանակումներ է անցկացնում ակտիվ պահեստազորի համար, դիմում է ՊՆ ու ստանում անհրաժեշտ պիտույքներ, սնունդ,  ՊՆ-ն վերահսկողության մեխանիզմներ չունի: Եթե տրամադրված իրերն ու սնունդը չեն ծառայել նպատակին, ապա, Հովհաննիսյանի խոսքով, դա քրեորեն պատժելի արարք է, որով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները:

Ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմի ընթացքում ու դրան հաջորդած շրջանում, Հովհաննաիսյանն ասաց՝ եղել են կամավորներ, որոնք ստացել են սնունդ, հանդերձանք ու մատակարարել բանակին:  ՊՆ խոսնակն ասաց՝ քննությունը ցույց կտա, թե ինչ ճանապարհով ենք դրանք հայտնվել Մանվել Գրիգորյանի մոտ:

«Պետք է հստակ տարանջատել: Այն առարկանները, որոնք ՊՆ-ի կողմից օրինակարան կարգով տրամադրվել են, բայց չեն ծառայել իրենց նպատակին, առանձին հարց է: Այն առարկանները, կապի համակարգերը,  որոնք տրամադրվել են դպրացոկանների, Ռուսաստանում ապրաողների ու այլոց կողմից ու տեղ չեն հասել, այդ մասով որևէ բան ասել չեմ կարող»,-ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե նման բացահայտումից հետո ԵԿՄ-ն կշարունակի գոյություն ունենալ, մամուլի խոսնակն ասաց՝ որևէ բան ասել չի կարող:

«ԱԱԾ ցուցադրած տեսանյութից դատելով, կային այնպիսի զենք զինամթերք, որոնք  չէին կարող օրինական լինել: Համապատասխան մարմինները դիմել են պաշտպանության նախարարությանը, վերջինս թե դրամական միջողների ծավալով, թե նյութական միջոցների անվանացուցակով տվյալները տրամադրել է»,-ասաց ՊՆ խոսնակը:



 

Placeholder