Արա Բաբլոյանի արձագանքը Մանվել Գրիգորյանի գործին
Քաղաքական
14:39 18/06/2018
Հայաստան

Արա Բաբլոյանի արձագանքը Մանվել Գրիգորյանի գործին

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալման և դրան հաջորդած բացահայտումների վերաբերյալ «Արմենպրես»-ը փորձել է ճշտել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի տեսակետը:

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Կնյազ Սարոյանն «Արմենպրես»-ին փոխանցել է Բաբլոյանի պատասխանը:

«Այն, ինչ ներկայացվեց հեռուստատեսությամբ, բարոյական արժեհամակարգի հետ անհամատեղելի երևույթ է։ Վստահ եմ, որ դատաիրավական մարմինները կլինեն հետևողական, որպեսզի բացահայտվեն մեղավորները և ենթարկվեն համարժեք պատասխանատվության։

Ամենավատ իրողությունն այն է, որ երեխաները, որոնք նամակներ էին գրել և վստահ էին, որ իրենց աջակցությունը հասել է զինվորին, հուսահատվեցին։ Մեր օրենսդրությունն ունի բոլոր գործիքներն այս արարքին համարժեք գնահատական տալու համար»:

 

Placeholder