Բեյոնսեն և Ջեյ Զին «անսպասելի» ներկայացրել են համատեղ ալբոմ
Մշակույթ
15:00 18/06/2018
Աշխարհ

Բեյոնսեն և Ջեյ Զին «անսպասելի» ներկայացրել են համատեղ ալբոմ

Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն և ռեփեր Ջեյ Զին առանց զգուշացնելու ներկայացրել են համատեղ ալբոմ: Գազետա.ռու-ն  գրում է, որ The New York Times-ի տվյալներով, Լոնդոնի համերգից հետո զույգը հանդիսատեսին ուրախացրել է «Everything Is Love» նոր ալբոմի մասին հայտարարությամբ:

Բեյոնսեն իր Թվիթերում նաև հրապարակել է Լոնդոնի համերգից լուսանկարներ և գրել՝ «սուպեր»:

Բեյոնսեն  «Ֆուրբսի» տվյալներով, աշխարհի ամենաազդեցիկ 100 կանանց  ցուցակում 50-րդն է:

Placeholder