Բուլղարական Արևային ափին  հսկողությունն ուժեղացվում է
Հասարակություն
20:00 18/06/2018
Աշխարհ

Բուլղարական Արևային ափին հսկողությունն ուժեղացվում է

Ավելի քան 1000 ոստիկան չորս երկրից և 300-ից ավելի տեսախցիկներ են հետևելու Բուլղարիայի արևելքում գտնվող «Արևային ափ» առողջարանում  կարգուկանոնին։  Վերացվելու է մասնավոր առևտուրը։ Ռիա նովոստին գրում է, որ լողափի անվտանգության հարցերը քննարկել են Բուլղարիայի տուրիզմի և ներքին գործերի նախարարները։

«Այս ամառ մենք ավելի շատ զբոսաշրջիկի ենք սպասում, ինչը մեզանից պահանջում է լավացնել նրանց հանգստի կազմակերպումը»,- ասել է տուրիզմի նախարարը։

Բուլղարացի ոստիկաններին այդ շրջանում օգնելու են նրանց գործընկերները Ռումինիայից, Չեխիայից, Գերմանիայից։ 

2017 թվականին Բուլղարիայում հանգստացել է 8,9 միլիոն օտարերկրացի, ինչը 7 տոկոսով շատ է 2016-ի հանգստացողների թվից։ Ակնկալվում է, որ այս տարի զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ կավելանա ևս 5 տոկոսով։
 

Placeholder