Բրիտանական ԶԼՄ-ն հաղորդել է ԱԱ-2018-ում նախապատրաստվող «բռնության փառատոնի» մասին
Սպորտ
14:12 18/06/2018
Աշխարհ

Բրիտանական ԶԼՄ-ն հաղորդել է ԱԱ-2018-ում նախապատրաստվող «բռնության փառատոնի» մասին

Ռուսաստանի ֆուտբոլի երկրպագուները  խոստացել են անգլիացի երկրպագուներին, ովքեր գնացել են ՌԴ՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցելու, կազմակերպել «բռնության փառատոն»։

Գազետա.ռու-ի հաղորդմամբ, բրիտանական Daily Star թերթը պնդում է, որ ռուս խուլիգանները պլանավորում են գնալ Վոլգոգրադ, որտեղ Անգլիայի հավաքականն այսօր Աշխարհի առաջնության շրջանակում իր առաջին խաղն է անցկացնելու Թունիսի հավաքականի հետ։

Պատրաստվող հարձակման որպես ապացույց անգլիական հրատարակությունը ներկայացրել է  խուլիգաններից մեկի խոսքը, ով խոստացել է անգլիացիների դեմ բռնի գործողություններ։
 

Placeholder