Գերմանիայի ներքին գործերի նախարարը վերջնագիր է ներկայացրել Մերկելին
Գերմանիայի ներքին գործերի նախարար և Քրիստոնեա-սոցիալական միության նախագահ Հորստ Զեեհոֆերը երկուշաբթի վերջնագիր կներկայացնի կանցլեր Անգելա Մերկելին՝ ապօրինի ներգաղթին դիմագրավելու հարցի շուրջ:
Լենտա.ռու կայքը, հղում անելով Bild-ին, գրում է, որ Զեեհոֆերը մտադիր է Մերկելին երկու շաբաթ տալ Մերկելին ներգաղթյալների համաեվրոպական խնդիրը լուծելու համար: Կուսակցությունում սպասում են, որ ԵՄ մոտակա գագաթնաժողովում Մերկելը փոխզիջման կհասնի միջազգային գործընկերների հետ ներգաղթյալների ներհոսքին դիմագրավելու հարցում: Ենթադրվում է, որ հակառակ պարագայում ԵՄ այլ երկրներում գրանցված ներգաղթյալները կարտաքսվեն երկրից, իսկ նոր փախստականների Գերմանիա չեն թողնի: Դրա համար Զեեհոֆերը կպարտավորեցնի դաշնային ոստիկանությանը ուժեղացնել հսկողությունը սահմանին և սկսել այն ներգաղթյալների արտաքսումը, որոնց մերժվել է ապաստանի տրամադրումը Գերմանիայի տարածքում:
Welt am Sonntag թերթի տվյալներով, ավելի վաղ Զեեհոֆերը հայտարարել էր, որ այլևս չի կարող աշխատել Մերկելի հետ: Ենթադրվում է, որ նրանց կոնֆլիկտը կարող է բերել կառավարող կոալիցիայի փլուզման:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց