Զգացողությունս երկակի էր թե որպես ծնող, թե որպես քաղաքացի. Դավիթ Անանյան
Հասարակություն
18:01 18/06/2018

Զգացողությունս երկակի էր թե որպես ծնող, թե որպես քաղաքացի. Դավիթ Անանյան

«Կադրերը նայելիս նախ հիշեցի որդուս, որ այդ ժամանակահատվածում ծառայում էր Հայոց բանակում և զգացողությունս երկակի էր թե որպես ծնող, թե որպես քաղաքացի»,- «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում  ասաց Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանն՝ անդրադառնալով հարցին, թե Մանվել Գրիգորյանի առանձնատան խուզարկության տեսանյութը տեսնելից ինչ զգացողություններ է  ունեցել:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը  հունիսի 16-ին ձերբակալվել է  ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:

ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն, Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին:
 

Placeholder