Պատերազմական վիճակում գտնվող պետության համար նման հանցագործությունները հավասարազոր են դավաճանության. Դ. Սանասարյան
Հասարակություն
15:55 18/06/2018
Հայաստան

Պատերազմական վիճակում գտնվող պետության համար նման հանցագործությունները հավասարազոր են դավաճանության. Դ. Սանասարյան

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը դեռևս ուշքի չի եկել ԱԱԾ բացահայտումներից: Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց՝ վստահ է, որ նման ծանր ապրումներ ունի նաև հանրության մեծ մասը:

«Գողությունն ու զենքի անօրինականությունն այլ հարց է, իսկ երբ հոգևոր սնունդն են գողանում՝ այլ: Վստահ եմ՝ հանրությունը, աչքերը բացած, սպասում է, թե այս վիճակից ոնց ենք դուրս գալու: Սա ամենաթողության, բեսպրիդելի արդյունքն է: Դուք տեսնում ենք, որ մենք քայլեր ենք անում, որ այս ամենը մնա պատմության էջերում, բայց էջերը  փակելուց մենք պետք է հստակ առիթ չտանք, որ նման որևէ էջ բացվի »,- ընդգծեց Դավիթ Սանասարյանը:

Ըստ նրա՝   պատերազմական վիճակում գտնվող պետության համար նման հանցագործությունները հավասարազոր են դավաճանության:

Նա վստահ է, որ այլ բացահայտումներ ևս կլինեն, և  ամեն պաշտոնյա իր գործածի չափով պատասխանատվության կենթարկվի: 

Դավիթ Սանասարյանը նշեց, որ իր գնահատմամբ՝ Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերվածը անակնկալ է եղել նաև ԱԱԾ-ի համար. «Իմ կարծիքով՝ ուրիշ բանի համար գնացել են, բայց այլ բան են տեսել: Իհարկե վստահ չեմ, բայց կարծում եմ, որ ԱԱԾ-ի աշխատակիցների համար սա հոգեբանական մեծ հարված է եղել»:

 

Placeholder