Թերրի Գիլիամը կորցրել է Դոն Քիշոտի մասին ֆիլմի նկատմամբ իրավունքները 29 տարվա նկարահանումներից հետո
Մշակույթ
14:40 18/06/2018
Աշխարհ

Թերրի Գիլիամը կորցրել է Դոն Քիշոտի մասին ֆիլմի նկատմամբ իրավունքները 29 տարվա նկարահանումներից հետո

Բրիտանացի ռեժիսոր Թերրի Գիլիամը դատարանում պարտվել է «Մարդը, ով սպանեց Դոն Քիշոտին» ֆիլմի նկատմամբ իրավունքների համար գործը։ Գազետա.ռու-ն, հղում անելով The Hollywood Reporter-ին, գրում է, որ Գիլիմանը 29 տարի առաջ առաջին անգամ սկսել է ֆիլմի նկարահանումները, որոնք բազմաթիվ անգամ հետաձգվել են։ Այժմ նախագիծը պատկանում է ռեժիսորի նախկին պրոդյուսեր Պաուլո Բրանկոյին։

Ֆրանսիական դատարանը հաստատել է՝  Գիլիմանը պետք է Բրանկոյին վճարի 11,6 հազար դոլար պայմանագրի պայմանների խախտման համար։ Բայց և այնպես Գիլիմանը իրավունք ունի զբաղվել ֆիլի դիստրիբուցիայով:

Գիլիմանի փաստաբանի խոսքով, պայմանագիրը չեղյալ է հայտարարվել, երբ Բրանկոն և նրա Alfama Films ընկրությունը չեն կարողացել հովանավորել ֆիլմի արտադրությանը՝ այդպես ստիպելով հեղիակին փնտրել այլ պրոդյուսերներ։

Այժմ  Բրանկոն մտադիր է դատի տակ է  «Մարդը, ով սպանեց Դոն Քիշոտին» ֆիլմի նոր պորդյուսերներին՝ Kinology  ստուդիային, Կաննի կինոփառատոնի կազմակերպիչներին, որի փակմանն առաջին անգամ ցուցադրվել է ֆիլմը։

Placeholder