Առաջին տիկինը քննադատել է Թրամփի միգրացիոն քաղաքականությունը
Քաղաքական
10:35 18/06/2018
Աշխարհ

Առաջին տիկինը քննադատել է Թրամփի միգրացիոն քաղաքականությունը

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի միգրացիոն քաղաքականությունը, գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով CNN-ին:

Առաջին տիկնոջ ներկայացուցիչը հայտարարել է, որ Մելանյան «չի կարողանում նայել այն բանին», թե ինչպես են անօրինական ներգաղթյալների երեխաներին բաժանում իրենց ընտանիքներից:

Մելանյայի կարծիքով՝ ԱՄՆ-ը պետք է լինի երկիր, որտեղ բոլորը կհետևեն ոչ միայն օրենքի տառին, այլև «իրենց սրտի կանչին»:

Առաջին տիկինն ընդգծել է, որ իշխանությունները պետք է հասնեն հաջող միգրացիոն բարեփոխում ստեղծելուն:

Placeholder