Թրամփը խորհուրդ  է տվել The Washington Post-ի լրագրողներին գործադուլ անել
Հասարակություն
14:56 18/06/2018
Աշխարհ

Թրամփը խորհուրդ է տվել The Washington Post-ի լրագրողներին գործադուլ անել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան  The Washington Post թերթի աշխատակիցներին չէր խանգարի գործադուլ անել հրատարակչության սեփականատիրոջ դեմ, ով, ըստ Bloomberg-ի, մոլորակի ամենահարուստ մարդկանցից է՝ Ջեֆ Բեզոսը:  Լենտա.ռու-ի  հաղորդմամբ, այդ մասին Թրամփը գրել է իր Թվիթերում:

«Բեզոսը նրանց քիչ է վճարում: Ես կարծում եմ, որ  երկարատև գործադուլը  լավ գաղափար կլինի: Աշխատակիցները ստանում են բարձր աշխատավարձ, իսկ մենք երկար ժամանակ ազատվում ենք ֆեյք լուրերից»,- գրել է նա:

2017 թվականին Թրամփը մեղադրել է The Washington Post-ին իր մասին ֆեյք լուրերի հրապարակման մեջ:

Placeholder