Արա Բաբլոյան. Հսկայական է Իգոր Մուրադյանի ավանդը արցախահայության շահերի պաշտպանության գործում
Հասարակություն
17:20 18/06/2018
Հայաստան

Արա Բաբլոյան. Հսկայական է Իգոր Մուրադյանի ավանդը արցախահայության շահերի պաշտպանության գործում

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Իգոր Մուրադյանի մահվան կապակցությամբ: ԱԺ լրատվության ու հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ուղերձում ասված է.

«Խոր վշտով տեղեկացա հասարակական և քաղաքական գործիչ, ՀՀ գերագույն խորհրդի պատգամավոր, Ղարաբաղյան շարժման առաջին ղեկավարներից Իգոր Մուրադյանի անժամանակ մահվան մասին:

Հսկայական է նրա ավանդը 20-րդ դարավերջին արցախահայության շահերի պաշտպանության և այդ նպատակով համաժողովրդական շարժման ծավալման գործում:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Իգոր Մուրադյանի հարազատներին ու մերձավորներին և մաղթում ոգու արիություն»:

Placeholder