Զինհաշմանդամներին զննելու համար գերմանական կլինիկայից ժամանած մասնագետները՝ ՊՆ-ում
Հասարակություն
18:48 18/06/2018
Հայաստան

Զինհաշմանդամներին զննելու համար գերմանական կլինիկայից ժամանած մասնագետները՝ ՊՆ-ում

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է Գերմանիայի առաջատար Օթթոբոք կլինիկայի Կալկաթայի (Հնդկաստան) մասնաճյուղի օրթոպեդ-վնասվածքաբան Սումիթ Նաթին, Հնդկահայոց հոգևոր հովիվ Տ. Մովսես աբղ. Սարգսյանին, Կալկաթայի Սուրբ Նազարեթ հայոց եկեղեցու վարչության ավագ անդամներ Սունիլ Սոբթին և Սյուզան Ռուբենին, ովքեր Հայաստան են ժամանել ապրիլյան մարտական գործողությունների, արցախյան ազատամարտի և զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած զինհաշմանդամներին զննելու և պրոթեզավորման համար անհրաժեշտ չափումներ կատարելու նպատակով` Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով:

ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նախարարը շնորհակալություն է հայտնել հյուրերին մարդասիրական գործունեության, զինված ուժերին և զինհաշմանդամներին ցուցաբերվող աջակցության համար:

Ծրագրի շրջանակում 19 զինծառայողներ արդեն բժշկական զննություն են անցել Իզմիրլյան բժշկական կենտրոնում: Զինհաշմանդամների վերականգնողական բուժման հետ կապված անհրաժեշտ ծախսերն ամբողջությամբ հոգում է Կալկաթայի Սուրբ Նազարեթ հայոց եկեղեցու հիմնադրամը։

Placeholder