Պորտուգալացին հեծանիվով հասել է Ռուսաստան
Սպորտ
20:21 18/06/2018
Աշխարհ

Պորտուգալացին հեծանիվով հասել է Ռուսաստան

Պորտուգալացի ֆուտբոլի երկրպագու Էլդեր Բատիշան իր երկրից հեծանիվով հասել է Ռուսաստան, ուր անցկացվում  են 2018 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը։

«Մոսկվա, ահա և ես եկա»,- այսօր առավոտյան Rumo à Rússia 2018 ֆեյսբուքյան էջում գրել է նա։
Պորտուգալիալացու վերջին կանգառը եղել է Մոսկվայի շրջանի Կրատովո գյուղը։ Բատիշան հաղթահարել է մոտ 4700 կմ։

Նշվում է, որ Բատիշտան, ով ծառայում է Ալենկերի քաղաքապետարանում, ցանկանում է գումար հավաքել պորտուգալական կազմակերպության համար, որն օգնում է քաղցկեղով հիվանդ երեխաներին:

Placeholder