Ջոլին շնորհակալություն է հայտնել Իրաքի իշխանություններին
Հասարակություն
09:00 18/06/2018
Աշխարհ

Ջոլին շնորհակալություն է հայտնել Իրաքի իշխանություններին

Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին երախտագիտություն է հայտնել իրաքյան իշխանություններին՝ պատերազմի պատճառով հայրենիքից հեռացած սիրիացիներիn իրենց տարածքում տեղակայելու համար:

«Իզվեստիա»-ն գրում է, որ հունիսի 17-ին ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան դերասանուհին այցելել է Իրաքում գտնվող փախստականների Դոմիզ ճամբարը:

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Իրաքի ժողովրդին՝ սիրիացի փախստականներին և Իրաքյան Քուրդիստանից տեղահանված անձանց նկատմամբ վերաբերմունքի համար»,- ասել է Ջոլին:

Նա ժամանել է Իրաք՝ հունիսի 20-ը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ: Սա  երրորդ այցն է Դոմիզ՝ վերջին 6 տարիների ընթացքում, որտեղ հիմնականում տեղակայված են սիրիացի կանայք և երեխաները:
 

Placeholder