Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել
Քաղաքական
13:10 18/06/2018
ԼՂՀ

Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված վերջին օրերին մայրաքաղաքում և մի շարք շրջաններում ուժեղ քամու և տեղացած կարկուտի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումներին:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ,  նախագահն ընդգծել է բնական աղետների հետևանքների պատշաճ մակարդակով վերացման անհրաժեշտությունը՝ այս ուղղությամբ հանձնարարականներ տալով շահագրգիռ կառույցների ղեկավարներին:

Աշխատանքների համակարգման նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ` պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Placeholder