Պատերազմական վիճակում գտնվող պետության համար նման հանցագործությունները հավասարազոր են դավաճանության. Դ. Սանասարյան
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը դեռևս ուշքի չի եկել ԱԱԾ բացահայտումներից: Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց՝ վստահ է, որ նման ծանր ապրումներ ունի նաև հանրության մեծ մասը:
«Գողությունն ու զենքի անօրինականությունն այլ հարց է, իսկ երբ հոգևոր սնունդն են գողանում՝ այլ: Վստահ եմ՝ հանրությունը, աչքերը բացած, սպասում է, թե այս վիճակից ոնց ենք դուրս գալու: Սա ամենաթողության, բեսպրիդելի արդյունքն է: Դուք տեսնում ենք, որ մենք քայլեր ենք անում, որ այս ամենը մնա պատմության էջերում, բայց էջերը փակելուց մենք պետք է հստակ առիթ չտանք, որ նման որևէ էջ բացվի »,- ընդգծեց Դավիթ Սանասարյանը:
Ըստ նրա՝ պատերազմական վիճակում գտնվող պետության համար նման հանցագործությունները հավասարազոր են դավաճանության:
Նա վստահ է, որ այլ բացահայտումներ ևս կլինեն, և ամեն պաշտոնյա իր գործածի չափով պատասխանատվության կենթարկվի:
Դավիթ Սանասարյանը նշեց, որ իր գնահատմամբ՝ Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերվածը անակնկալ է եղել նաև ԱԱԾ-ի համար. «Իմ կարծիքով՝ ուրիշ բանի համար գնացել են, բայց այլ բան են տեսել: Իհարկե վստահ չեմ, բայց կարծում եմ, որ ԱԱԾ-ի աշխատակիցների համար սա հոգեբանական մեծ հարված է եղել»:
Հարակից հրապարակումներ`
- Մենք որևէ տեղ ձևական չենք գնում, մենք գնում ենք, երբ ունենում ենք հստակ օպերատիվ տվյալներ. ԱԱԾ տնօրեն
- Ռազմամթերք, «զինվորի բաժին» նշագրումով սնունդ, թանկարժեք ավտոմեքենաներ... ԱԱԾ-ն Մանվել Գրիգորյանի առանձնատնից
- Մանվել Գրիգորյանն ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ հեռացել է Էջմիածնի ԵԿՄ գրասենյակի տարածքից
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան