Թրամփը խորհուրդ է տվել The Washington Post-ի լրագրողներին գործադուլ անել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան The Washington Post թերթի աշխատակիցներին չէր խանգարի գործադուլ անել հրատարակչության սեփականատիրոջ դեմ, ով, ըստ Bloomberg-ի, մոլորակի ամենահարուստ մարդկանցից է՝ Ջեֆ Բեզոսը: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին Թրամփը գրել է իր Թվիթերում:
«Բեզոսը նրանց քիչ է վճարում: Ես կարծում եմ, որ երկարատև գործադուլը լավ գաղափար կլինի: Աշխատակիցները ստանում են բարձր աշխատավարձ, իսկ մենք երկար ժամանակ ազատվում ենք ֆեյք լուրերից»,- գրել է նա:
2017 թվականին Թրամփը մեղադրել է The Washington Post-ին իր մասին ֆեյք լուրերի հրապարակման մեջ: