Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին երախտագիտություն է հայտնել իրաքյան իշխանություններին՝ պատերազմի պատճառով հայրենիքից հեռացած սիրիացիներիn իրենց տարածքում տեղակայելու համար:
«Իզվեստիա»-ն գրում է, որ հունիսի 17-ին ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան դերասանուհին այցելել է Իրաքում գտնվող փախստականների Դոմիզ ճամբարը:
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Իրաքի ժողովրդին՝ սիրիացի փախստականներին և Իրաքյան Քուրդիստանից տեղահանված անձանց նկատմամբ վերաբերմունքի համար»,- ասել է Ջոլին:
Նա ժամանել է Իրաք՝ հունիսի 20-ը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ: Սա երրորդ այցն է Դոմիզ՝ վերջին 6 տարիների ընթացքում, որտեղ հիմնականում տեղակայված են սիրիացի կանայք և երեխաները: