Հասարակություն 18:02 20/06/2018 Հայաստան

Երբ ավելի հաճույքով կրում են զինվորի հանդերձանքի նմանը, շահավետ վաճառում են, քան կծառայեին որպես զինվոր

Հեղինակ` Տաթև Մանուկյան

Այսօր փողոցներով քայլելիս հաճախ ենք հանդիպում զինվորական հանդերձանքի նման հանդերձանքով մարդկանց։ Շատ դեպքերում դժվար է հասկանալ՝ զինծառայող է, թե ուղղակի զինվորական համազգեստով քաղաքացիական անձ։  Երևանում կան խանութներ, որոնք միայն  նման հանդերձանք են վաճառում։ Կան արտադրողներ, ովքեր նման համազգեստ են արտադրում։ Կա նաև հենց «Զինվոր» անվանումով գուլպա։ Բիզնես ծրագի՞ր, հաճախորդին շահագրգռելու քա՞յլ: Որքանով է ընդունելի կամ թույլատրելի նման բիզնեսը, կամ համազգեստների կրումը: Վերջին օրերին «Զինվորի համար» մակագրությունը, եթե իր տեղում չէ, դառնում է Ոստիկանության ու ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնը:

«Հելլո» ՍՊԸ-ն արտադրում է գուլպաներ, որոնք տարբեր անվանումներ ունեն։ Ապրանքատեսակներից մեկի անունը «Զինվոր» է, պիտակի վրա է գրված։ Ընկերության կոմերցիոն տնօրեն Արման Թումանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ «Հելլո» ՍՊԸ-ն հանդիսանում է տեղական արտադրող և տարբեր անվանումների ներքո, արտադրում է գուլպաների մեծ տեսականի, և «անվանումներն ընտրված են գուլպաները տարբերակելու համար»: «Ադմիրալ», «Լիդեր», «Գեներալ», շարքի անվանումներից մեկն էլ «Զինվոր» է։

Հարցին, թե արդյո՞ք այդ անվանումը չի շահագրգռում մարդկանց գնել այդ գուլպաները, միգուցե կարծում են, որ այդ գումարը գնում է զինվորներին օգնություն, նա պատասխանեց. «Նման անունով գուլպաներ արտադրելը որևէ առանձին բիզնես ծրագիր չէ, այլ, ինչպես ասացի, ընդհանուր տեսականու մի մասն են: Բոլոր անուններն էլ ընտրելիս միտում ունեն հետաքրքրություն և գրավչություն հաղորդելու ապրանքատեսականուն՝ ավելի լավ վաճառք ապահովելու համար: Չնայած այս ամենին, անվանումների հիմանական գործառույթը ապրանքները մեկը մյուսից տարբերակելն է: Չեմ կարծում, որ «Զինվոր» անվանումը կարող է տպավորություն թողնել վաճառքից ստացված հասույթը զինվորներին որպես օգնություն ուղղելու մասին: Համենայն դեպս, «Զինվոր» անվանման ընտրությունը նման նպատակի ուղղված չի եղել, և մեր ընկերությունը նման հայտարարությամբ հանդես չի եկել: Կրկնեմ, դա ընդամենը արտադրատեսակի անվանում է»:

Պատասխանելով հարցին, թե կոնկրետ այդ տեսակն ավելի լա՞վ է վաճառվում, Արման Թումանյանն ասաց, որ նման ինֆորմացիա այս պահին չի կարող տրամադրել։

Հարցին՝ արդյո՞ք գոնե հիմա նպատակահարմար չեք գտնում դադարեցնել կոնկրետ նման անունով ապրանքատեսակի արտադրությունը՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները, նա պատասխանեց. «Չեմ կարծում, որ մեր արտադրատեսակը ինչ-որ առնչություն ունի, չեմ կարծում, որ նպատակահարմար կլինի որևէ հավելյալ քայլ ձեռնարկել այդ ուղղությամբ: Ավելին, այսօր աշխարհում տենդենց կա զինվորական համազգեստի նմանությամբ հագուստների արտադրությունը և մենք մտածում ենք ոչ միայն անունը, այլ նաև գուլպայի դիզայնը նմանեցնել զինվորական համազգեստի ոճին»:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը  Panorama.am-ի հետ զրույցում նույնպես նշեց, որ այսօր շատ խանութներում է վաճառվում զինվորական տարատեսական համազգեստ, գուլպաներ, գլխարկներ, կոշիկներ։ Նա ասաց, որ շատ հաճախ դժվար է ասել՝ զինվորական պիտույք է, թե նմանեցված է զինվորականի, պետք է մանրամասն ուսումնասիրել։ 

«Իհարկե, դրանք զինվորականի համազգեստին նման են, բայց չեն համապատասխանում զինվորական հանդերձանքի կտորին։ Պաշտպանության նախարարությունն օգտագործում է հստակ նորմերին համապատասխանող կտոր»,- նշեց նա։

Ա. Հովհաննիսյանն ասաց, որ առաջին հայացքից լավ է այն առումով, որ մարդիկ սկսել են սիրել բանակի հանդերձանքը, շատերը հաճույքի համար  առնում, հագնում են։

«Մենք, մեծ հաշվով, նման նպատակ հետապնդել ենք, որ այնպիսին լինի մեր համազգեստը, կոշիկը, որ քաղաքացիականները սիրով առնեն, հագնեն։ Բայց մյուս կողմից էլ ստեղծվում է խառնաշփոթ, ռիսկ, որ շատ դեպքերում դժվար է հասկանալ, թե իրականում ինչ է՝ պահեստից գողացած մեկ զույգ, թե ավելի ծանր դեպք՝ արտադրող գործարանից անօրինական ճանապարհով դուրս հանած։ Ի վերջո, այդ արտադրողները մասնավոր ընկերություններ են»,- նշեց նա։

Հարցին, թե ի՞նչ քայլեր պետք է արվի այդ ռիսկերը վերացնելու համար, Ա. Հովհաննիսյանն ասաց, որ գուցե մեխանիզմների խստացման հարց է. «2016 թվականի ապրիլից հետո ամեն ինչ խառնվեց իրար։ Ապրիլին շատ հանդերձանք տվեցինք կամավորներին, բնականաբար, հետ չվերցրեցինք, գումարած մոդայիկ դարձավ, հիմա վերահսկելը, կարծում եմ, շատ դժվար կլինի»։

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք զինվորական հանդերձանքի նման, կամ «Զինվոր» անվանումով հանդերձանքի վաճառքը մարդկանց մոտ տպավորություն չի ստեղծի, որ դրանց վաճառքից ստացված գումարը գնում է զինվորին օգնելու, Ա. Հովհաննիսյանն ասաց. «Գոնե նման որևէ պետական կամ ոչ պետական, բայց նրա աջակցություն վայելող ծրագիր երբեք չի եղել»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:03
ԱԱԾ-ն բացահայտել է կոռուպցիոն սխեմա, որով շուրջ 40 զինակոչիկ ազատվել է ծառայությունից
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և...
Աղբյուր` Panorama.am
20:30
Հայերենն ընդգրկվել է սովորելու համար 5 ամենահետաքրքիր լեզուների ցանկում
Ամերիկյան Тhe Daily Caller պարբերականը հրապարակել է այն  5 լեզուները, որոնք սովորելը բավականին հետաքրքիր են: Հհինգ լեզուներից...
Աղբյուր` Panorama.am
20:25
Բրիտանիայում գտել են Կուբրիկի սցենարը, որը 60 տարի համարվում է կորած
Թե ինչ պատճառով ֆիլմը չի էկրանավորվել, անհայտ է։
Աղբյուր` Panorama.am
20:23
ԵՄ-ն արգելել է Ռուսաստանից թռչնամսի ներկրումը
Նման սահմանափակումներ մտցվել են Ռուսաստանի մի շարք մարզերում թռչնագրիպի բռնկման պատճառով։
Աղբյուր` Panorama.am
20:14
Մեծավանի գյուղապետի գործն ուղարկվել է դատարան
Ավարտվել է Լոռու մարզի Մեծավան համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով յուրացում և վատնում, ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
20:05
Նիկոլ Փաշինյանը և Պետրոս Թերզյանը քննարկել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետագա գործունեությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի  գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս...
Աղբյուր` Panorama.am
20:00
Ջրհեղեղից հետո ավստրալիական Էյր լիճը գունավորվել է
Էյր լիճը, որը տեղակայված է Ավստրալիայի կենտրոնի անապատում, անձրևներից հետո   տարբեր երանգներ է ստացել՝ կապույտ, վարդագույն,...
Աղբյուր` Panorama.am
19:52
ՀՀ կառավարությունը շահագրգռված է մի շարք ուղղություններով ընդլայնել ՀԲ-ի հետ համագործակցությունը. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի կառավարման գլոբալ գործառնական խմբի ավագ տնօրեն Դեբորա Վետցելի գլխավորած պատվիրակությանը:...
Աղբյուր` Panorama.am
19:45
Արքայազներ Չարլզն ու Ուիլյամը հրաժարվել են հանդիպել Թրամփին
Սովորաբար թագուհին նման հանդիպումներին միայնակ չի լինում, «նրան որևէ մեկն ուղեկցում է»։
Աղբյուր` Panorama.am
19:34
Պաշտպանության նախարարն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
Հուլիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն և հանդիպել այնտեղ ապաքինվող...
Աղբյուր` Panorama.am
19:32
Ավարտվել է Պուտին-Թրամփ դեմառդեմ հանդիպումը
Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում ԱՄՆ և ՌԴ նախագահների դեմառդեմ հանդիպումից հետո Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ այն «լավ մեկնարկ» էր,...
Աղբյուր` Panorama.am
19:25
Չարաշահումներ՝ Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում. մեղադրանք է առաջադրվել 3 անձի
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երևան քաղաքի Ստեփան...
Աղբյուր` Panorama.am
19:16
Բրիթնի Սփիրսի կուրծքը կրկին դուրս է եկել կրծկալից
Նա շարունակել է ելույթը՝ ուշադրություն չդարձնելով տեղի ունեցածին։
Աղբյուր` Panorama.am
19:07
Հարուցվել է քրեական գործ՝ Երևանում փլուզման դեպքի առթիվ
Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մարդու մահ առաջացրած ՀՀ ԱՆ «Պրոբացիայի պետական...
Աղբյուր` Panorama.am
19:03
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Հուլիսի 17-ին ժամը 10։00-22։00-ը:
Աղբյուր` Panorama.am
18:56
Նարեկ Սարգսյանը ատրճանակով սպառնացել է մի տղամարդու. ոստիկանություն
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հետախուզական ծավալուն միջոցառումներով պարզել են, որ նախորդ տարի Երևանում...
Աղբյուր` Panorama.am
18:49
Յուրացման դեպք է բացահայտվել Վարդաբլուր համայնքում
Ոստիկանության ԿՀԴՊԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները հուլիսի 13-ին...
Աղբյուր` Panorama.am
18:44
ՀՀ նախագահն ու վարչապետը ցավակցել են իրենց վրացի գործընկերներին
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին Տղիբուլիում տեղի ունեցած հանքահորի փլուզման կապակցությամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:34
«Պարգև» ՍՊԸ-ն պատրաստ է հրաժարվել բրենդից, եթե իրեն վերադարձնեն ծախսած գումարները
«Աշտարակ Կաթ» ընկերության նախկին սեփականատեր, նախկին պատգամավոր Աշոտ Ափոյանը հայտարարել է, որ իր ընկերությունը ...
Աղբյուր` Panorama.am
18:21
Թույլ տվեք չասեմ ներսի և դրսի աջակցությունների մասին. ԵԿՄ նախագահի թեկնածու
«Ես կատարում եմ բազմահազարանոց տղաների խնդրանքը։ Եթե լիներ ինձնից արժանին, նրանք ինձ չէին առաջարկի»,- ասաց Արա Խուդավերդյանը։
Աղբյուր` Panorama.am
17:48
2017-ին Մալիշկայի համայնքապետը պատգամավորի թեկնածու Աշոտ Արսենյանից ստացել է 13 մլն դրամ՝ ընտրակաշառք բաժանելու համար
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների...
Աղբյուր` Panorama.am
17:38
«Ռոստելեկոմ»-ը և «Այբ» դպրոցը ամփոփել են «Բարև ապագայից» միջոցառումների շարքը
«Այբ» դպրոցի սաների նախաձեռնած և «Ռոստելեկոմ» Հայաստանի հետ համատեղ իրականացվող «Բարև ապագայից» նախագիծը...
Աղբյուր` Panorama.am
17:26
Երևանում փլուզման հետևանքով ԱՆ աշխատակից է մահացել
Այսօր Երևանում տեղի ունեցած փլուզման հետևանքով Արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակից է մահացել:...
Աղբյուր` Panorama.am
17:16
ՌԴ ԶՈւ ԳՇ աշխատանքային խումբը կայցելի Հայաստան
Հուլիսի 17-ից 19-ը Հայաստանի Հանրապետություն կայցելի Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական վարչության աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
17:05
Հայտնիների ընկերությունները հաճախ փաստաթղթերով պատկանում են այլ ֆիզակական անձանց. ՊԵԿ
Ինչպես ՊԵԿ-ի կողմից արդեն հաղորդվել է մամուլում «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի...
Աղբյուր` Panorama.am
16:56
Վթարային ջրանջատում Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հուլիսի...
Աղբյուր` Panorama.am
16:41
Արարատ Խանդոյանն ազատ է արձակվել
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը, այսօր ազատ է արձակվել։ Ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է Արարատ...
Աղբյուր` Panorama.am
16:29
Գլխավոր դատախազությունը կասկածներ ունի՝ կամ հանքային ջուրն են կեղծում, կամ արդյունահանման ծավալները թաքցնում
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից  իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ  ՀՀ տարածքում...
Աղբյուր` Panorama.am
16:18
Եթե ուժային կառույցները ցանկանան, քաղաքական ուժերը կաշառք չեն բաժանի. Մարտիրոսյան
«Հանրությունը չի ընկալում կին քաղաքական գործիչներին»,- ասաց նիստը վարող Իոաննիսյանը։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ավագանու նիստը չկայացավ. Փոստանջյանը կառաջադրվի քաղաքապետի թեկնածու
14:54 16/07/2018

Ավագանու նիստը չկայացավ. Փոստանջյանը կառաջադրվի քաղաքապետի թեկնածու

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}