Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ Վերջինիա նահանգի Լեքսինգթոն քաղաքի Red Hen ռեստորանի համասեփականատիրուհին խնդրել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսին ու նրա ընտանիքին լքել ռեստորանը։
Բի-Բի-Սի-ն գրում է, որ այդ քայլով նա իր դժգոհությունն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի գործողություններից։ Սանդերսը միջադեպը մեկնաբանել է Թվիթերում՝ գրելով, որ ռեստորանի տիրուհու գործողություններն ավելի շատ հենց նրա մասին են խոսում, քան իր։ Սթեֆանի Ուիլքինսոնը վստահ է, որ Սանդերսն աշխատում է անմարդկային ու էթիկայից զուրկ վարչակազմի համար։
Միջադեպը գրանցվել է մի քանի օր անց այն բանից հետո, երբ ներքին անվտանգության նախարար Քիրստեն Նիլսենին սուլել էին Վաշինգտոնի մեքսիկական ռեստորանում։
Վերջին շրջանում ԱՄՆ կառավարությունը սուր քննադատության է ենթարկվել Մեքսիկայի հետ սահմանին ներգաղթյալ երեխաների ու նրանց ծնողների բաժանման սկանդալային քաղաքականության պատճառով։