Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է ՍԴ դատավոր անդամի թեկնածու
Իրավունք
16:52 25/06/2018
Հայաստան

Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է ՍԴ դատավոր անդամի թեկնածու

ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 141-րդ հոդվածի 8-րդ մասի հիմքով, հունիսի 22-ին հրավիրել էր արտահերթ ժողով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավոր անդամի նոր թեկնածու առաջադրելու նպատակով:

Դատական դեպարտամենտից հայտնում են, որ օրակարգում ընդգրկված միակ հարցը՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավոր անդամի թեկնածուի ընտրությունն ու առաջադրումը, Ժողովի կողմից հաստատվել է միաձայն:

««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ այլ դատավորի կողմից իր համաձայնությամբ Սահմանադրական դատարանի դատավոր անդամի թեկնածուի համար առաջադրվել էր Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Արման Դիլանյանը:

Քվեարկության արդյունքում՝ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր անդամի թեկնածու է ընտրվել ՀՀ վարչական դատարանի դատավոր Արման Դիլանյանը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պահանջվող բոլոր փաստաթղթերը սահմանված ժամկետում կտրամադրվեն Ազգային ժողովի նախագահին»,-հայտնում են դեպարտամենտից:

Հիշեցնենք, որ սա կլինի ՍԴ դատավորի երրորդ ընտրությունը: Նախորդ թեկնածուներ Էմիլ Բաբայանն ու Ելիզավետա Դանիելյանը ԱԺ-ում քվեարկության արդյունքում չընտրվեցին:

Placeholder
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է ՍԴ դատավոր անդամի թեկնածու