Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախի նախագահը կարևորել է Հայ Դատի դերակատարությունը համազգային խնդիրների լուծման գործում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Րաֆֆի Համբարյանին։
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ՝ հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են արտաքին և ներքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք կապերին վերաբերող մի շարք հարցեր:
Երկրի ղեկավարը կարևորել է Հայ Դատի դերակատարությունը համազգային խնդիրների լուծման գործում՝ երախտագիտություն հայտնելով Արցախին մշտապես սատարելու համար։