Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը անհրաժեշտ է համարում ԼՂ իրադրության մեջ սրացում թույլ չտալը: «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, Ադրբջանում խորհրդարանի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նա հայտարարել է.«ԼՂ խնդրի հետ կապված հարցերը չեն կարող մեզ չանհանգստացնել: Դուք տեղյակ եք, որ Ռուսաստանը հանդես է գալիս այդ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Նրանք, ովքեր հանդես են գալիս իրավիճակի սրման օգտին, ովքեր չեն ցանկանում լսել ու տեսնել խաղաղության մեջ ապրելու ժողովրդի ցանկությունը, իհարկե, գնում են լարվածություն առաջանցնելու ուղիով: Ադրբեջանը միշտ զբաղեցրել է կառուցողական ու ճիշտ դիրք»:
Թե ինչումն է Վոլոդինը տեսնում Ադրբեջանի կառուցողականությունը՝ անհասկանալի է:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Արցախի ՊՆ-ն հայտարարեց՝ ՊԲ արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հունիսի 17-ին՝ ժամը 21:45-ի սահմաններում, հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս հետ շպրտել ելման դիրքեր: