Իտալիայի իշխանություններն արգելել են օգնել փախստականներ տեղափոխող նավերին
Հասարակություն
11:30 25/06/2018
Աշխարհ

Իտալիայի իշխանություններն արգելել են օգնել փախստականներ տեղափոխող նավերին

Իտալիայի իշխանություններն արգելել են փրկարարներին օգնության մեկնել փախստականների նավերին, նույնիսկ եթե դրանք աղետի ազդանշան են հնչեցնում։

Վեստի.ռու-ի հաղորդմամբ, Հռոմում հայտարարել են, որ նման նավերին փրկելը Լիբիայի գործն է, քանի որ նավերը, որոնք Միջերկրական ծովով ուղևորվում են Եվրոպա, աղետի ազդանշան են հնչեցնում լիբիական տարածքային ջրերից։

Ավելի վաղ Իտալիան հրաժարվել էր ընդունել փախստականներ տեղափոխող նավեր, և նրանք ստիպված գնացել էին Իսպանիայի ափեր։

Placeholder
Իտալիայի իշխանություններն արգելել են օգնել փախստականներ տեղափոխող նավերին