Լիլիան Մորի Պասկիեն ԵԽԽՎ նոր նախագահն է
Քաղաքական
13:44 25/06/2018
Աշխարհ

Լիլիան Մորի Պասկիեն ԵԽԽՎ նոր նախագահն է

Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի բացմանը ԵԽԽՎ նոր նախագահ ընտրվեց Շվեյցարիան ներկայացնող Լիլիան Մորի Պասկիեն, ով միակ ներկայացված թեկնածուն էր։

Լիլիան Մորի Պասկիեն ներկայացնում է ԵԽԽՎ Սոցիալիստների, դեմոկրատների ու կանաչների խումբը։

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ նախագահի պաշտոնում Պասկիեն փոխարինեց Միկելե Նիկոլետիին, ով ստիպված էր հեռանալ պաշտոնից, քանի որ մարտին Իտալիայում կայացած ընտրություններում Նիկոլետին չընտրվեց պատգամավոր։
 

Placeholder
Լիլիան Մորի Պասկիեն ԵԽԽՎ նոր նախագահն է