Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը, սպասվում է, որ կհանդիպեն հուլիսի 15-ին։ Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն՝ հղում անելով ավստրիական Kronen Zeitung թերթը:
Նրա խոսքով՝ մի քանի օր առաջ Վիեննա են ժամանել ռուս և ամերիկացի դիվանագետներ` պարզաբանելու հանդիպման մանրամասները: Բացի այդ, Ավստրիայի մայրաքաղաք անվտանգության մասնագետների խումբ է ժամանում։
«Ռիա նովոստի»-ի հետ զրույցում ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը դեռևս պատրաստ չէ տեղեկատվություն տրամադրել Պուտինի և Թրամփի հանդիպման մասին:
Նշենք, որ հուլիսի 15-ին Մոսկվայում կանցկացվի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղը։ Ռուսաստանի ղեկավարը կմասնակցի՞ դրան, թե՞ ոչ, դեռևս հայտնի չէ։