Երևանում ջերմաստիճանը կհասնի +40-ի
Հասարակություն
12:30 25/06/2018
Հայաստան

Երևանում ջերմաստիճանը կհասնի +40-ի

Հունիսի 29-30-ին օդի ջերմաստիճանը Երևանում կհասնի +40 աստիճան: Նման կանխատեսում է հրապարակել ԱԻՆ-ը: Երևանում հունիսի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հունիսի 25-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում հունիսի 25-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

Placeholder
Երևանում ջերմաստիճանը կհասնի +40-ի