Առողջություն 13:35 30/06/2018 Հայաստան

Երբ հիվանդը կլիենտ է

Երբ հիվանդը կլինետ է,  հիվանդանոցը գնալով թատրոն է դառնում:  Դրամաներ, ցուցադրական  մենախոսություններ, …  լավ տեղեր, ծայրեր ու ետին տեղեր:  Կարծում եք կլիենտ վսեգդա պռա՞վ: Չէ եղբայր՝ պռավ-ը պռավայից է սկիզբ առնում, իսկ այժմ հիվանդը  կլիենտ է, որ իր հետ գլխացավանք է բերում:

…Տատն ասում է՝ սիրտս թուլանում է:  Այ տատ ջան, հիմա այնպիսի եղանակ է, որ բժիշկ-բուժքույրերի սրտերն էլ չեմ դիմանում:  Ինչ էիր ուզո՞ւմ:  Որ հիվանդասենյակը շոգից չտժժա, օդը չխեղդի,  ու առանց այն էլ հիվանդ սիրտդ, որ դեղերի ծանրությունն է հազիվ տանում,  չթուլանա՞:

Հեյ-հեյ, տատի:  Անվճար հիվանդասենյակում նորմալ պայմաննե՞ր ես երազում:

Ուղիղ չեմ հարցնում, թե չէ գիտեմ, այս տատերը  այլ դարի այլ դաստիարակություն ունեն, կասի՝ «Չէ բալա ջան, լավ է, մի անհանգստանա»:

Շտապ օգնությունները հիվանդ է, որ բերում են՝ վըզ-վըզ:  Ուր եք գնում իբր, գիտեք  կլիենտ չե՞ք դառնալու:

Գումար:  ՈՒ միևնույն է՝ միտեսակ վերևից հայացք՝  «էս հիվանդները»:

Ալերգիկ ես՝  ուրեմն նվնվան ես:
Դեղերից  թունավորում է՝ ուրեմն  հյուրասիրություն չգնահատող ես:
Դեղը ռեակցիա է տալիս՝ ուրեմն անհարմար կլիենտ ես, կամ էլ՝ «ոչինչ, կանցի»:

Հիվանդանոցը չգնալը մի վախ է, գնալը՝ երկու:  Մարդուց դառնում ես անլեզու կլիենտ:
Թատրոնի հանդիսատես՝ ինչ ուզենան, ցույց տան:

Ձգվեց հիվանդությունդ՝  չափերդ չես ճանաչում:  Ի՞նչ կասեն բժիշկ-կոլեգաները, որ բժիշկը չի կարողանում ճիշտ բուժումը գտնի՞:  Բա չե՞ս ամաչում, կլիենտ: Եկե՞լ ես մեր կոչումը հարամես կոլեգաների քմծիծաղոտ հայացքների տակ:

Հիվանդը մի աշխարհում է ապրում, բժիշկը լրիվ ուրիշ՝ բեմի վրա:  Դե հա՝ ամեն հիվանդի հիվանդությամբ որ ապրես, ուր կհասնի:  Դու բժշկի կերպարը պիտի պահես: Բեմի վրա:

Շտապ օգնության մեքենաները՝ վըզ-վըզ.  «Ուֆ,  էլի հիվանդ բերեցի»ն:

Աշխատավարձերը ուշացրել են, մեկին շատ հիվանդ է, մեկին՝ քիչ:
Աշխատավարձերը ուշացրել են, իսկ մարդիկ հիվանդանում են:
Ուր եք հիվանդանում: Չգիտե՞ք՝ ձեր մուծած գումարը իրենցը չի,  իրենք հիվանդի հավես չունեն:

Տատը գլխապտույտ ունի,  խնդրել չի սիրում, պատից բռնված գնում է միջանցքի մյուս ծայրում գտնվող զուգարան:

-Ուր ես գնում,-դժգոհում են սանիտարկաները:

Երևի երազում են, որ աշխարհում ոչ մի տատ չուզենա գնալ զուգարան:

Դժգոհ ու դանդաղ  օգնում են՝ մի բան լինի, իրենց վրա խոսակցություն կգա: Ով գիտի՝ գուցե ամենևին ոչ ավելորդ խոսակցություն, կարող է հիվանդին օգնելը նույնիսկ իրենց պարտականությու՞նն է:

-Ոչինչ, բալա, ես կգնամ,-ասում է տատը:

Սովոր չէ նեղություն տալու:  Չգնալ էլ չի կարող, ինչ անես՝ դեղ է, կաթիլային է, բնական պահանջ է:

Ոչ էլ տեսնում է դժգոհ դեմքերը: Բերում են հետ, ամպի ու երկնքի չափ շնորհակալ է լինում:

-Ինչ արեցի  որ, տատ…,-  ով սրտից թույլ է, այդպես է ընդունում է շնորհակալությունը:

Հեյ, տատ, տատ: Ինչ աշխատավարձ է ստանում սանիտարկան, որ քո պես բարությամբ գոնե  իր պարտականությունը դառը չհամարի:

Հեյ, կլիենտ տատ ջան: Գիտե՞ս սանիտարկաներին հիմա մայրապետ են ասում:
Քույրեր, մայրապետեր: Մնում է բժիշկներին  էլ մի համապատասխան անուն տան, ու  կլիենտին թվա, թե արքայության մեջ է հիվանդանոցում:

Տատի հիվանդապահը դուրս է եկել,  ուտելիք պատրաստի, գա:

Կաթիլային պիտի միացնեն: Տեսնում են տատը մենակ է, նոր բուժքրոջ են տալիս:  Որ սովորի երակ մտնել:  Սա թակալակար անողի պես ասեղը մտցնում է, հանում է, մտցնում է, հանում է…:

Տատի երակները թույլ են, մի  ամբողջ կյանք գործած ու քանդած թելի պես ուժը կորցրած:  Բայց ինչ պատկեր տատ են գործել այդ կյանքի ընթացքում.

Ամեն ծակելիս տատը հառաչը զսպում է:
-Ցավա՞ց, տատ,-հերթապահ հարցնում է բուժքույրը:
-Մի նեղվի, բալա, չի ցավում, հանգիստ եղի,- ասում է տատը:

Տատ, որքա՞ն է քո սպառողական զամբյուղը: Որքա՞ն է տվել քեզ այս պետությունը, որ զսպում ես հառաչդ:  Քոնը ախր, տատ, բժշկից ու բուքրոջից պակաս է, տատ:  Ու դու հիվանդ ես, տատ:  Բա քո «մունաթն» ուր է, ուր է դժգոհությունդ:

Ինչքա՞ն է  սպառողական զամբյուղդ, տատ, որ այս առողջապահական սպառողական հոգեբանության հետ չի էլ մրցակցում…  


Ա. Ո.



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:43
Սեդրակ Քոչարյանը դատի է տալիս ԱԱԾ-ին. 168.am
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, դատի է տալիս Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ)՝ իր անմեղության կանխավարկածը...
Աղբյուր` Panorama.am
20:30
Հանքային ջրերի արտադրությունը նվազել է
Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է: ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականին Հայաստանում արտադրվել է...
Աղբյուր` Panorama.am
20:21
Վաղը ցերեկը մայրաքաղաքում ջերմաստիճանը կհասնի +11-ի
Հանրապետության տարածքում փետրվարի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունից...
Աղբյուր` Panorama.am
20:18
Խոջիվանքի պանթեոնում կայացել է հոգեհանգստյան կարգ՝ նվիրված Հովհաննես Թումանյանի հիշատակին
Մեծանուն գրողը թաղված է Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում, սիրտը՝ Դսեղ գյուղում:
Աղբյուր` Panorama.am
20:12
Թուրք ուսուցիչը ձերբակալվել է սեռական ոտնձգություն կատարելու մեղադրանքով
Թուրքիայի Ադանա նահանգի Սարըչամ շրջանի դպրոցներից մեկում ուսուցիչ է ձերբակալվել։ Նա մեղադրվում է արական սեռի աշակերտների նկատմամբ սեռական...
Աղբյուր` Panorama.am
20:02
Արտակ Համբարձումյանը` երրորդ մրցանակակիր
Թուրքիայում, Բալկանյան խաղերի ավարտից հետո, Հայաստանի աթլետները մասնակցեցին «Ստամբուլի գավաթ» անվանումով միջազգային մրցաշարին:...
Աղբյուր` Panorama.am
19:55
Վաղվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
19:51
Ինդոնեզիայում գտել են է ցունամիի զոհերի զանգվածային գերեզման
Ինդոնեզիայում հայտնաբերել են ցունամիի զոհերի զանգվածային թաղում։ Ցունամին եղել է 2014 թվականին Հարավարևելյան Ասիայում։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:32
Վանում 4 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել
Ներկայիս Թուրքիայի Հանրապետության կազմում գտնվող Վան քաղաքում փետրվարի 18-ի երեկոյան Ռիխտերի սանդղակով 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:...
Աղբյուր` Panorama.am
19:21
Հայաստանի մի շարք առաջատար շախմատիստներ կմասնակցեն Աէրոֆլոտ Օփենին
Ռուսաստանի Մոսկվա քաղաքում այսօր մեկնարկում է շախմատի Աէրոֆլոտ Օփեն միջազգային խոշոր մրցաշարը, որն անցկացվում է 3 ենթախմբերով: Գլխավոր՝ A...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ռուբինյանը և Կոպիրկինը քննարկել են ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:02
Ազատ տնտեսական գոտի ստեղծելու գործընթացի ժամանակ թույլ են տրվել չարաշահումներ
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ էին...
Աղբյուր` Panorama.am
18:51
Թումանյանի թողած ժառանգությունը համամարդկային է. Գարեգին Բ
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն շնորհավորել է Հովհաննես Թումանյանի ծնդդյան 150-ամյակի առիթով։ «Այսօր մեր մեծ բանաստեղծ Հովհաննես...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե «Լիդիան Արմենիան» դիմի արբիտրաժ և հաղթի, «ներդրումներ խրախուսող» կառավարությունից ՀՀ բյուջեի 50%-ի չափով փոխհատուցում կստանա. Ա. Հովհաննիսյան
ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Լիդիան Արմենիա» ընկերության՝ երեկ...
Աղբյուր` Panorama.am
18:30
ԵՊՀ ռեկտորը գիտխորհրդին պատմել է իր հանդեպ ճնշումների մասին
«ԵՊՀ 100-ամյակի կառավարական հանձնաժողով չի ստեղծվում, որովհետև չեն ուզում ինձ հետ նշել այդ տոնը, այլ ուրիշ ռեկտորի հետ: Այդպես ասաց մեր նախարարը»:
Աղբյուր` Panorama.am
18:14
Փետրվարի 20-ին Արցախում «Օդային տագնապ» ազդանշանով քաղաքացիական պաշտպանության մարզում կանցկացվի
Վաղը՝ փետրվարի 20-ին Արցախի Հանրապետությունում անց է կացվելու քաղաքացիական պաշտպանության մարզում՝ «ԱՀ քաղաքացիական պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
18:12
«Թումանյանական աշխարհը». ԱԺ-ում բացվել է Արմեն Լոռենցի աշխատանքների ցուցադրությունը
Ազգային ժողովում այսօր տեղի է ունեցել Արմեն Լոռենցի աշխատանքների ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին: ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
18:06
Ճապոնիայի ԱԳ նախարար. Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա, եթե ԿԺԴՀ-ն միջուկազերծում իրականացնի
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոն ասուլիսում հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արժանի կլինի Նոբելյան մրցանակի, եթե ԿԺԴՀ-ն...
Աղբյուր` Panorama.am
17:47
Նազիկ Ավդալյանն օգնում է Արցախի ծանրորդներին
Այս օրերին Արցախի ծանրամարտի ասոցիացիաի հրավերով Արցախի Հանրապետությունում է գտնվում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն ծանրորդուհի Նազիկ Ավդալյանը։...
Աղբյուր` Panorama.am
17:24
Ապարանի և Արագածի ավտոճանապարհներին բուք է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ապարանի և Արագածի...
Աղբյուր` Panorama.am
17:11
Հայաստանում ալյուրի արտադրությունը զգալի նվազել է
Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդամթերք համարվող հացի արտադրության ծավալները նախորդ տարի 2.4 տոկոսով նվազել են: ՀՀ վիճակագրական...
Աղբյուր` Panorama.am
16:59
Թումանյանը վերադարձավ թբիլիսյան իր պատշգամբ
Թումանյանի 150-ամյակի առթիվ  թբիլիսյան պատմական պատշգամբը նվեր ունի Վրաստանի Խորհրդարանի մատգամավոր Դաթո Ճիճինաձեից։ Վերջինը Թումանյանի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Էրդողանը երազում է Օսմանյան կայսրության վերականգնման մասին. Ասադի խորհրդական
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խորհրդական Բուսեին Շաբան հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երազում է Օսմանյան կայսրության...
Աղբյուր` Panorama.am
16:39
ԵԱՀԿ գործող նախագահը մարտին կայցելի Երևան և Բաքու
«Մարտի առաջին կեսին ես պատրաստվում եմ այց կատարել Երևան և Բաքու»,-այսօր  Մոսկվայում հայտարարեց ԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի...
Աղբյուր` Panorama.am
16:15
ԱՄՆ սենատոր Բերնի Սանդերսը 2020թ-ին կրկին կպայքարի ԱՄՆ նախագահի պաշտոնի համար
ԱՄՆ սենատոր, դեմոկրատ Բերնի Սանդերսը հայտարարել է, որ 2020 թվականին կրկին կպայքարի ԱՄՆ նախագահի պաշտոնի համար: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:...
Աղբյուր` Panorama.am
16:08
Մահացել է Կարլ Լագերֆելդը
Մոդելավորողը 85 տարեկան է
Աղբյուր` Panorama.am
15:50
Արմեն Սարգսյանի՝ Ջո Բայդենին ուղղած հարցը ֆիքսել են լրատվամիջոցները
Աշխատանքային այցով Գերմանիայի Մյունխեն քաղաքում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ու ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի կարճատև հանդիպման...
Աղբյուր` Panorama.am
15:48
Մեր օրակարգում սահմանադրական փոփոխությունների հարցը կա. Միրզոյան
«Ամենևին կողմնակից չեմ կիսանախագահական համակարգին վերադարձ կատարելուն»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
15:44
Նիկարագուայում ընդդիմության առաջնորդը 2 դար ազատազրկման է դատապարտվել
Նիկարագուայում դատարանն ընդդիմության առաջնորդ Մեդարո Մայիրենային դատապարտել է 216 տարի և 3 ամսվա  ազատազրկման։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մարինա Գրիգորյան. Քանի դեռ Ադրբեջանը չի զղջացել, խաղաղության մասին խոսելը քաղաքական ցինիզմ է
13:34 19/02/2019

Մարինա Գրիգորյան. Քանի դեռ Ադրբեջանը չի զղջացել, խաղաղության մասին խոսելը քաղաքական ցինիզմ է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}