Հորդառատ անձրևների պատճառով Պեկինի օդանավակայանում 650 չվերթ չեղարկվել է
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Պեկինի «Շոուդու» միջազգային օդանավակայանում չեղարկվել է 650 չվերթ, հետաձգվել՝ 129-ը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, որ Պեկինում արդեն մի քանի օր է հորդառատ անձրևներն ու փոթորիկները չեն դադարում: Արդյունքում, ըստ աղբյուրի, Պեկինի օդանավակայանը հուլիսի 17-ին չեղարկել է 364 չվերթի մեկնում, հետաձգվել՝ 113-ի մեկնումը։ Ընդհանուր առմամբ, հետաձգվել է 16 օդանավի ժամանում, չեղարկվել՝ 279-ինը։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց