Ադրբեջանում ձերբակալել են հայկական երաժշտություն միացրած դիջեյին
Քաղաքական
16:38 24/07/2018
Աշխարհ

Ադրբեջանում ձերբակալել են հայկական երաժշտություն միացրած դիջեյին

Ադրբեջանում ձերբակալել են դիջեյին, որը հանգստացողների համար հայկական երաժշտություն է միացրել: Լենտա.ռու-ն, հղում անելով Yenicag-ին, գրում է, որ հուլիսի 21-ին Նաբրան բնակավայրում գտնվող «Մալիբու» հանգստյան գոտու այցելուները լսել են հայկական երաժշտություն և այդ մասին զեկուցել իրավապահներին: Բողոքներից հետո եկել են ոստիկանության աշխատակիցները: Նրանք ստիպել են դիջեյին անջատել երաժշտությունը:

Վերջինս փորձել է դիմադրել, ինչի համար էլ բերման է ենթարկվել ոստիկանության բաժանմունք: Դիջեյ Աբդուլ Նալիևի խոսքով, ինքը երաժշտությունը վերցրել է «Մալիբուի» տնօրենի համակարգչից:

Դիջեյը 10 օրով կալանավորվել է:

 

Placeholder
Ադրբեջանում ձերբակալել են հայկական երաժշտություն միացրած դիջեյին