ՏՀՏ-ն Հայաստանում 14:08 25/07/2018 Հայաստան

Քաղաքական տարբեր ճամբարների համակիրները ֆեյսբուքը դիտում են իրար հետ հաշիվներ մաքրելու հարթակ. Աշոտ Մելիքյան

«Հայաստանում իրոք իրավիճակ է փոխվել, և մինչև մարտի 23-ը մենք դժվար թե պատկերացնեինք, որ երկրի առաջին դեմքն ուղիղ եթերով կպատմեր իր աշխատանքային օրվա, ընդունված որոշումների մասին, կմեկնաբաներ կարևորագույն  իրադարձությունները։ Վերջին տասը տարիներին մենք հակառակն ենք տեսել։ Ուղղակի մամուլի ասուլիսներ տեղի չէին ունենում, առաջին դեմքն ասուլիսներ չէր տալիս և շփվում էր միայն  իր ընտրած լրատվամիջոցների հետ»,- այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

Նրա խոսքով, եթե ԶԼՄ-ների խմբագիրները դժգոհում են նոր իշխանությունների աշխատաոճից, այն է՝ կարևոր իրադարձությունների մասին ֆեյսբուքի ուղիղ եթերով հանրությանը ծանուցելու պրակտիկայից, նշանակում է, որ ինչ-որ խնդիր, այնուամենայնիվ, կա։

«Սա արդեն իրողության երկրորդ կողմն է։ Երբ բարձրաստիճան պաշտոնյաներն ուղիղ եթերով պատմում են իրենց գործունեության մասին, որոշակիորեն իրենց վրա վերցնում են մամուլի քարտուղարների գործառույթները։ Հաճախ պետական մարմիններում անտեսվում է այդ օղակի գործունեությունը»,-ասաց բանախոսը։

Աշոտ Մելիքյանի խոսքով, ֆեյսբուք սոցիալական ցանցում վիրավորանքների և սուր քննադատության ալիքը միշտ է գոյություն ունեցել, սակայն վերջին շրջանում լայն թափ է առել։

«Հասարակությունը գերքաղաքականացված է, և յուրաքանչյուր քննադատություն սվիններով է ընդունվում։ Կարծում եմ՝ երկրում գոյություն ունեն քաղաքական ճամբարներ՝ կազմված հաղթած հեղափոխականների և պարտված քաղաքական ուժի հետևորդներից։ Բոլոր ուժերն ունեն իրենց համակրած կամ իրենց կողմից վերահսկվող լրատվամիջոցները։ Այս առումով տարբեր քաղաքական ճամբարների համակիրները ֆեյսբուքը դիտում են իրար հետ քաղաքական հաշիվներ մաքրելու հարթակ»,- նշեց ԽԱՊԿ նախագահը։

Քննարկմանը ներկա «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության մեդիա փորձագետ Աննա Փամբուխչյանն իր հերթին նկատեց, որ կարճ ժամանակ առաջ Հայաստանում մարդկանց մի ստվար զանգված վախենում էր սոցիալական ցանցերում տեսակետ արտահայտել, մինչդեռ այժմ այդպես չէ։

«Սա մի կողմից դրական է, քանի որ ազատ խոսք ունեցող երկրում այդպես պետք է լինի, մյուս կողմից երևույթն ունի բացասական հետևանքներ, որովհետև առկա է նեգատիվ կոնտենտ։ Մենք ունենք հայհոյանքները ֆիլտրելու խնդիր՝ չմնայած հայերեն գրառումները ֆեյսբուքի համար դժվար է ֆիլտրել։ Միաժամանակ, ես չեմ համարում որ այն աստիճան ատելության  քարոզչություն կա, ինչպիսին փորձում են ներկայացնել»,- ասաց բանախոսը։

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ նշեց, որ խոսքն ուժ ունի, և եթե կառավարության ներկայացուցիչները հայտարարում են, որ սոցիալական ցանցերում տեղեկատվական պատերազմ է, ուրեմն դա ճգնաժամ է պաշտոնապես։

«Կարծում եմ՝ այստեղ կան օբյեկտիվ պատճառներ։ Փոխվել են իշխանություն-մամուլ, մամուլ-մամուլ հարաբերությունները։ Դաշտն ընդհանուր առմամբ ապամոնտաժվել է, և շատ խմբագիրների դժվար է այս իրավիճակում հասկանալ՝ որ ուղղությամբ պետք է շարժվել։ Մյուս կողմից իսկապես կա տեղեկատվական հակամարտություն, որովհետև կան կենտրոններ, որոնք սոցիալական ցանցերը սկսել են ակտիվորեն  օգտագործել քարոզչական հարձակումների համար։ Սա նոր բան չէ, պարզապես կենտրոններն են շատացել և գնալով շատանալու են, որոշներն իրենց ամբողջ ներուժը չեն մտցրել դաշտ»,- նշեց Սամվել Մարտիրոսյանը։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:13
«Գրեմմիի» բազմակի մրցանակակիրը Հայաստանում կձայնագրի հայ կոմպոզիտորների սիմֆոնիաները
Կատարված ձայնագրությունները հետագայում թողարկվելու են հայտնի երաժշտական պիտակների ներքո։
Աղբյուր` Panorama.am
11:08
Փաշինյանը շնորհավորել է Անգելա Մերկելին
ծննդյան օրվա կապակցությամբ
Աղբյուր` Panorama.am
10:57
Բակո Սահակյանն ընդունել է Արմեն Գրիգորյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն...
Աղբյուր` Panorama.am
10:47
Պարազյանը միտումնավոր սկանդալ է հրահրել Սամվել Կարապետյանի եղբորորդու անվան շուրջ՝ իր դեմ հարուցված քրգործում աջակցություն կորզելու համար. «Փաստ»
«Երեկ հայտնի դարձավ, որ ոմն գործարար Վահե Պարազյանի հաղորդման հիման վրա Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել «Տաշիր»...
Աղբյուր` Panorama.am
10:41
ԱԱԾ-ն՝ ֆեյսբուքում
Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը գործարկում է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջը՝ «ՀՀ Ազգային Անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
10:25
Թրամփն արգելել է վաճառել Թուրքիային F-35 կործանիչներ
ԱՄՆ-ն Թուրքիայի չի վաճառելու F-35 կործանիչներ կապված ռուսական С-400 համալիրի գնման հետ։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնել է ԱՄՆ նախագահ...
Աղբյուր` Panorama.am
10:14
«Ժողովուրդ». Ով է կաշառքի գործով ձերբակալված Վճռաբեկ դատարանի պաշտոնյան
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին Ազգային Անվտանգության ծառայության կողմից բացահայտված...
Աղբյուր` Panorama.am
10:13
«Հրապարակ». Ոչ թե քաղաքական, այլ՝ վերքաղաքական
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի և Արցախի ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայաստանյան...
Աղբյուր` Panorama.am
10:11
«Ժողովուրդ». Արցախում հակված չեն, որ Սամվել Բաբայանը մասնկացի համապետական ընտրություններին
«Ժողովուրդ». Արցախում հակված չեն, որ Սամվել Բաբայանը մասնկացի համապետական ընտրություններին «Ժողովուրդ» թերթը գրում...
Աղբյուր` Panorama.am
10:08
«Ժամանակ». Նախարարը իր տանից տեղափոխվել է հայրական տուն, քանի որ իր տունը շքեղ է
«Ժամանակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նախարար նշանակվելուց հետո իր տանից տեղափոխվել է հայրական...
Աղբյուր` Panorama.am
10:05
«Փաստ». Վենետիկի հանձնաժողովին պաշտոնական դիմում չի ներկայացվել, քանի որ փոփոխությունների նախագիծը պատրաստ չէ
«Փաստ» թերթը գրում է. «Անցումային արդարադատության և ընդհանրապես դատական համակարգի բարեփոխումների ընթացքը զգալիորեն դանդաղում...
Աղբյուր` Panorama.am
10:03
«Ժողովուրդ». Ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը պետք է պատրաստ լինի մեկ տարվա ընթացքում
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մեկ տարվա ընթացքում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պետք է խորհրդին...
Աղբյուր` Panorama.am
10:02
«Հրապարակ». «Կլասիկ» ընդդիմության դաշտից սահուն անցում «կլասիկ» իշխանամետության դաշտ
«Հրապարակ» թերթը գրում է. ««Լուսավոր Հայաստանը» վերջին շրջանում «կլասիկ» ընդդիմության դաշտից խիստ...
Աղբյուր` Panorama.am
10:01
Կալանավորված լրագրողը 2 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի
Վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ՝ դատավոր Ա. Նիկողոսյանի) բավարարել է  ներկայացված վերաքննիչ բողոքը և Hzham.am կայքի լրագրող...
Աղբյուր` Panorama.am
09:54
Մայր թատրոն. Մահացել է դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանը
«Խոր ցավով տեղեկացանք, որ երկարատև հիվանդությունից հետո մահացել է Մայր Թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը։ Մեր խորին...
Աղբյուր` Panorama.am
09:30
Էրդողանը փոխհատուցում կվճարի այն քանդակագործին, ում հեղինակած արձանը հրահանգել էր ապամոնտաժել
Թուրքիայի նախագահը փոխհատուցում կվճարի քանդակագործ Մեհմեթ Աքսոյին, ում հեղինակած արձանը տարիներ առաջ Էրդողանի հրահանգով ապամոնտաժվել էր։ Նման...
Աղբյուր` Panorama.am
09:18
Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները կմասնակցեն միջազգային մրցաշարերի
Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները մասնակցելու են Լեհաստանում և Վրաստանում կայանալիք միջազգային մրցաշարերի: Այդ մասին հայտնում է ՀԸՖ մամուլի...
Աղբյուր` Panorama.am
09:02
Անգլիայի բանկը 50 ֆունտ թղթղադրամ կթողարկի մաթեմատիկոս Ալան Թյուրինգի դիմանկարով
Անգլիայի Բանկը կթողարկի 50 ֆունտ արժողությամբ թղթադրամ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գաղտնի նացիստական կոդը կոտրելու համար հայտնի...
Աղբյուր` Panorama.am
00:00
«Ժամանակ». Իշխանությունները փորձում են Սևանի խնդիրը օգտագործելով՝ դրսից փողեր կպցնել
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները փորձում են Սևանի խնդիրը օգտագործելով՝ դրսից փողեր կպցնել: Փորձ է արվում...
Աղբյուր` Panorama.am
20:48
ՀՀ կառավարությունը կդիմի Վենետիկի հանձնաժողովին՝ դատական օրենսգրքի փոփոխությունների եզրակացության համար
Վենետիկի հանձնաժողովը հայտարարում է, որ Հայաստանի իշխանությունների և Վենետիկի հանձնաժողովի միջև արդյունավետ համագործակցության...
Աղբյուր` Panorama.am
20:30
ԵՄ-ում ամենաթանկ մթերքը Դանիայում է
«Եվրաստատ» վիճակագրական գործակալության վերջին տվյալները
Աղբյուր` Panorama.am
20:18
Հայաստանի Մ19 հավաքականի ֆուտբոլիստները հանդիպել են հաշմանդամություն ունեցող երկրպագուների հետ
Հայաստանի Մ19 հավաքականի ֆուտբոլիստները հանդես են եկել գեղեցիկ նախաձեռնությամբ՝ հանդիպելով հաշմանդամություն ունեցող երկրպագուների հետ:...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թուրքիան Կիպրոսի ջրերում բնական գազի պաշարներ է հայտնաբերել
Հունական «Fileleftheros» (Ֆիլելևթերոս) թերթի տարածած տեղեկության համաձայն՝ թուրքական «FATİH1» հորատիչ նավը հունական...
Աղբյուր` Panorama.am
19:42
ՈՒԵՖԱ-ն Եվրո 2020-ի տոմսերի 19,3 միլիոն հայտ է ստացել
Երկրպագուները Եվրո-2020-ի տոմսերի 19,3 միլիոն հայտ են ներկաացրել վաճառքի առաջին էտապի ընթացքում։ sports.ru-ի հաղորդմամբ, սա ռեկորդային թիվ է,...
Աղբյուր` Panorama.am
19:34
Գերմանական մայրուղում հրդեհվել է 17 տոննա կակաո
Նախօրեին՝ հուլիսի 15-ին Գերմանիայի մայրուղում այրվել է 17 տոննա կակաո է։ Ոստիկանությունը ենթադրում է, որ վնասի չափը կարող է լինել 100 հազար...
Աղբյուր` Panorama.am
19:26
Թուրք վերլուծաբան. «S-400-ների մասերի մատակարարման օրը պատահական չէր ընտրված»
Թուրքական «Haberturk» պարբերականի հայտնի վերլուծաբան Մուրադ Բարդաքչըն ուշագրավ հոդված է հրապարակել Ռուսաստանի կողմից Թուրքիային...
Աղբյուր` Panorama.am
19:13
Բրիտանիան մտադիր չէ Ասանժին հանձնել այն երկրին, որտեղ գործում է մահապատիժը
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի փոխնախարարի Ալան Դունկան հայտարարել է, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը չի հանձնվնի այն երկրին, որտեղ...
Աղբյուր` Panorama.am
19:02
007 գործակալը կլինի սևամորթ կին
Բրիտանացի սևամորթ դերասանուհի Լաշանա Լինչը կխաղա «Ջեյմս Բոնդ 25» նոր ֆիլմում սուպերգործակալի դերը։  Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նա...
Աղբյուր` Panorama.am
19:00
Իշխանություն, որի հետ չի կարելի պայմանավորվել. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Նիկոլ Փաշինյանի ընտանիքի թերթը երեք օր է՝ առանձնակի ոգևորությամբ տարածում է Սամվել Կարապետյանի եղբորորդուն վերագրվող մեղադրանքի թեման:...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կխնդրեի, որ մեր կլասիկ պատգամավորը մինչև լայվ մտնելը զանգեր մեզ. Ռևազյանը՝ Մարուքյանին
13:47 15/07/2019

Կխնդրեի, որ մեր կլասիկ պատգամավորը մինչև լայվ մտնելը զանգեր մեզ. Ռևազյանը՝ Մարուքյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}