ՀՅԴ-ն կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
Քաղաքական
16:40 28/07/2018
Հայաստան

ՀՅԴ-ն կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

«ՀՅ Դաշնակցությունն անպայման մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին»,-հայտարարել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Եղիազարյանը:

Նրա փոխանցմամբ, կուսակցությունը մասնակցելու է ինքնուրույն՝ առանց որևէ դաշինքի (նման քննարկում կամ բանակցային գործընթաց անգամ չի եղել):

«Մասնակցելու է վճռական, համայն հայության մայրաքաղաք Երևանի ու երևանցու շահերից բխող իրատեսական հստակ ծրագրով։ Թեկնածուների ու ծրագրի վերաբերյալ՝ կհայտարարվի ժամանակին։

Ընտրությանը ՀՅԴ-ի մասնակցել - չմասնակցեկու թեմայի շուրջ տարբեր լրատվամիջոցներում պտտվող մնացած բոլոր լուրերը ապատեղեկատվություն են»,-նշել է Եղիազարյանը:

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել է նաև «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան», «Երկիր ծիրանի», «Օրինաց երկիր» կուսակցությունները:

Placeholder
ՀՅԴ-ն կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին