102-րդ ռազմաբազայի հրամանատար. Բետոնյա արգելապատնեշների հեռացվել են
Քաղաքական
18:27 03/08/2018
Հայաստան

102-րդ ռազմաբազայի հրամանատար. Բետոնյա արգելապատնեշների հեռացվել են

«Մենք ևս կողմ ենք մեր աշխատանքները առավել առարկայական դարձնելուն, մենք պետք է կարողանանք այնպես համագործակցել, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվությունն այնպես փոխանակել, որ որևէ ուշացում ու թերացում չլինի»: Այս մասին հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարարության հարավային զինվորական օկրուգի անձնակազմի կառավարման գծով հրամանատարի տեղակալ Վլադիմիր Ժարով Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի հետ հանդիպմանը:

Մարզպետի հետ հանդիպմանը մասնակցել են նաև 102-րդ ռազմաբազայի հրամանատար Վլադիմիր Ելկանովը և 102-րդ ռազմաբազայի անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչը:

Մարզպետարանի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ,   Կարեն Սարուխանյանը նշել է, որ փոխադարձ աշխատանքով պետք է հասնել այն բանի, որ ոչ ազգաբնակչությունը դժգոհելու առիթ ունենա, ոչ էլ ռազմաբազայի գործունեությունը տուժի:

Անդրադառնալով «Կամխուտ» հրաձգարանի ցանկապատման` Շիրակի մարզպետի կողմից նախորդ հանդիպմանը բարձրացված խնդրին, ռազմաբազայի ղեկավարությունը տեղեկացրել է, որ այժմ այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

«Ես ուրախ եմ, որ մեր հանդիպումները արդյունավետ են, դրա վառ օրինակը Շիրակացի փողոցի վրա տեղադրված բետոնյա արգելապատնեշների հեռացումն է: Վստահ եմ, կշարունակենք փոխշահավետ կառուցողական աշխատանք տանել այսուհետ ևս»,-ասել է Կարեն Սարուխանյանը:

Ռազմաբազայի ղեկավարությունը մարզպետին տեղեկացրել են, որ նախօրեին Շիրակի մարզի Նոր Կյանք համայնքում իրականացրել է ջրատարի մաքրման աշխատանքներ. «Մենք պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմաններում օգնել: Ինչ վերաբերում է ռազմաբազայի գործունեությանը, ապա որպես հրամանատար հավաստիացնում եմ ամեն ինչ անելու ենք թերացումները բացառելու համար»:
 

Placeholder
102-րդ ռազմաբազայի հրամանատար. Բետոնյա արգելապատնեշների հեռացվել են