Թրամփը կեղծ լրատվամիջոցներին ժողովրդի թշնամի է անվանել
Աշխարհում
14:39 03/08/2018
Աշխարհ

Թրամփը կեղծ լրատվամիջոցներին ժողովրդի թշնամի է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է դստեր՝ Իվանկայի հայտարարություններին, ըստ որի նա չի դիտարկում բոլոր լրատվամիջոցներին որպես ամերիկացիների թշնամի: Նույնիսկ չնայած նրան, որ մեկ անգամ չէ, որ նա դարձել է լրագրողների կեղծ պատմությունների հերոսը։

Life-ի փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների առաջնորդը հստակեցրել է, որ նա նույն կարծիքն ունի ԶԼՄ-ների մասին, սակայն ժողովրդի թշնամիները շարունակում են մնալ այն հրատարակչությունները, կայքերն ու հեռուստաալիքները, որոնք կեղծ լուրեր են տարածում:

«Նրանք հարցրել են դստերս՝ Իվանկային, ԶԼՄ-ները ժողովրդի թշնամի համարվու՞մ են։ Նա ճիշտ է պատասխանել՝ «ոչ»։ Կեղծ լրատվամիջոցները, որոնք ներկայացնում են ողջ մամուլի մեծ մասը, ժողովրդի թշնամիներն են»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Դոնալդ Թրամփը։

 

Placeholder
Թրամփը կեղծ լրատվամիջոցներին ժողովրդի թշնամի է անվանել