Աֆղանստանում ահաբեկչության հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել
Հասարակություն
19:45 03/08/2018
Հայաստան

Աֆղանստանում ահաբեկչության հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել

Աֆղանստանի Գարդեզ քաղաքում մզկիթի վրա կատարած ահաբեկչական հարձակման հետևանքով 25 մարդ զոհվել է, 33-ը վնասվածներ են ստացել:

«Վեստի.ռու»-ի  հաղորդմամբ, մզկիթի մոտ երկու մահապարտ ահաբեկիչ են պայթեցրել իրենց՝ օգտվելով այն բանից, որ ուրբաթ օրերն այնտեղ մեծ թվով հավատացյալներ են հավաքվում:

Հարձակման պահին մզկիթի ներսում եղել է ավելի քան 600 մարդ: Հանցագործները սկզբում նետել են իրենց ձեռքին եղած նռնակները, ապա գործի են դրել իրենց ամրացված պայթուցիկ սարքերը:
 

Placeholder