Գարիկ Մարտիրոսյանի կինը «Հայաստանի Միացյալ Նահանգներ» է ցանկանում ստեղծել
Հասարակություն
13:14 03/08/2018
Հայաստան

Գարիկ Մարտիրոսյանի կինը «Հայաստանի Միացյալ Նահանգներ» է ցանկանում ստեղծել

Հայազգի հայտնի հումորիստ, շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, «Ինստագրամ»-ի իր էջում հրապարակել է լուսանկար, որտեղ իրեն նմանեցնում են ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին, իսկ ամուսնուն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Երբ մազերս երկարեցրի, շատերը սկսեցին ինձ նմանեցնել Մելանյա Թրամփին, իսկ երբ Գարիկը սկսեց չսափրվել, նրան սկսեցին համեմատել ՀՀ վարչապետի հետ: Կարծում եմ՝ կյանքում որևէ պատահական բան չի լինում, սա նախանշան է: Ժամանակն է հիմնել նոր երկիր, որտեղ վարչապետ կլինի Գարիկ Մարտիրոսյանը, իսկ առաջին տիկին՝ Ժաննա Լևինան: Հայտարարում ենք Հայաստանի Միացյալ Նահանգների քաղաքացիների ընդունում։ Ես որպես հրեա կհետևեմ նորաստեղծ պետությունում բոլոր պատվիրանների պահպանմանն ու թույլ չեմ տա, որ գեթ մի լումա անիմաստ ծախսվի: Գարիկ Յուրևիչը՝ որպես իսկական հայ, պարտավորվում է ապահովել նոր երկրի յուրաքանչյուր քաղաքացուն առավելագույն սպառողական զամբյուղով, որը ներառում է համեղ բանջարեղեն և միրգ, անուշահոտ խորոված և հայկական կոնյակ»,- գրել է Մարտիրոսյանի կինը։

Placeholder