ՀՔԾ պետ․ Մեղադրանք է առաջադրվել Արմեն Գևորգյանին
Իրավունք
23:54 03/08/2018
Հայաստան

ՀՔԾ պետ․ Մեղադրանք է առաջադրվել Արմեն Գևորգյանին

ՀՀ նախկին փոխվարչապետ, նաև ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել։ Հանրային հեռուստաընկերության ենթերում հայտարարեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։

Նա մանրամասնեց, առաջադրված մեղադրանքը  ՀՀ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդված 3-րդ մասի հատկանիշներով է՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելը։

Այս առումով նա նշել է, որ ըստ Վիկիքլիքսի հրապարակումների, Արմեն Գևորգյանը փորձել է ճնշում գործադրել  սահմանադրական դատարանի դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ։ ՀՔԾ պետի խոսքով, Արմեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին։

Placeholder