Քոչարյանի փաստաբանը՝ ՀՔԾ պետին. «Ժամանակը ցույց կտա, թե ում գործողություններն  են ծիծաղելի». «Հայոց աշխարհ»
Օրվա մամուլ
10:10 03/08/2018
Հայաստան

Քոչարյանի փաստաբանը՝ ՀՔԾ պետին. «Ժամանակը ցույց կտա, թե ում գործողություններն են ծիծաղելի». «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ի հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանն անդրադառնալով ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի այն հայտարարությանը, թե նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հայտարարություններն իր ընկալմամբ` «տեղ-տեղ ծիծաղելի մանիպուլյացիաներ են», նշել է. «Ժամանակը ցույց կտա, թե ում գործողություններն  են ծիծաղելի: Այսպիսի ասացվածք կա` լավ ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում»: 

Անդրադառնալով ՀՔԾ պետի այն հայտարարությունը, թե Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելն այս պահին անհրաժեշտ է, Սահակյանը նշել է. «Մեր կարծիքն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը չի կարող խոչընդոտել քննությանը: Եվ չկա որևէ կասկած, որ նա կխոչընդոտի, չկա որևէ հիմնավորում, որ նա կխոչընդոտի քննությանը»: 

«Ի դեպ, հետաքրքիր է, որ նույն քրեական գործով ու նույնաբովանդակ մեղադրանքի պայմաններում, ՀՔԾ պետ Սասուն Խաչատուրյանը, օրինակ չի «գտնում», որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը կարող է փորձել «ապօրինի ազդեցություն» ունենալ, իսկ նախկին նախագահ Ռոբերտ  Քոչարյանի դեպքում նա «գտնում է»,-հավելել է թերթը:

Ռուբեն Սահակյանն անդրադառնալով հարցին` թե արդյոք որևէ քննչական գործողություն իր պաշտպանյալի մասնակցությամբ կատարվել է, նշել է. «Ոչ, կալանավորումից հետո Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ քննչական գործողություն չի անցկացվել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


 

Placeholder