ՌԴ-ում տարեսկզբից մինչ օրս 19 ահաբեկչական գործողություն է կանխվել
ՌԴ գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ալեքսանդր Բուքսմանը հայտարարել է, որ երկրում տարվա սկզբից կանխվել է 19 ահաբեկչական գործողություն, որոնք եղել են նախապատրաստման և ծրագրման փուլում։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, հայտարարությունը հնչել է կոլեգիայի նիստում՝ կիսամյակի արդյունքներն ամփոփելիս։ Ավելի վաղ գլխավոր դատախազ Յուրի Չայկան հայտարարել էր, որ 2017 թվականին Ռուսաստանում հայտնաբերվել է գրեթե հազար ծայրահեղական։ Նա նաև նշել է, որ ծայրահեղական բնույթի հանցագործությունների քանակը 2017-ին աճել է 5 տոկոսով, կանխվել է 24 ահաբեկչական գործողություն։