Տոնոյան. Բոլոր ռիսկերը չեզոքացվում են
Քաղաքական
14:27 03/08/2018
Հայաստան

Տոնոյան. Բոլոր ռիսկերը չեզոքացվում են

«Այս պահին իրավիճակը հարաբերական կայուն է և արցախյան, և նախիջևանյան ուղղությամբ»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նրա խոսքով, բոլոր խնդիրներին շատ արագ արձագանք է տրվում, բոլոր ռիսկերը չեզոքացվում են:

Հիշեցնենք, ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարել էր, որ Հայաստանը դիմել է ԵԱՀԿ  գլխավոր քարտուղարի անձնական ներկայացուցիչ Կասպրշիկի գրասենյակին՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի նախիջևանյան հատվածում դիտարկում անցկացնելու առաջարկությամբ:

Placeholder